Ինչպե՞ս հաշվարկել հարկերը

Նաիրա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Հիմնադրամի աշխատողը ստանում է 110 000 դրամ, հիմնադրամը շահել է ծրագիր, և այդ նույն աշխատողը այդ ծրագրով պետք է ստանա աշխատավարձ 100 000 դրամ, ընդ որում գործատուի սոցը պետք է վճարվի այդ գումարից: Հարցս հետևյալն է` ինչպե՞ս հաշվարկել հարկերը: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Ինչպե՞ս հաշվարկել հարկերը

  1. Հարգելի Նաիրա,
    անկախ աշխատավարձի ձևավորման միջոցներից թե հարկային և թե սոց. ապահովության վճարները հաշվարկվում են համախառն աշխատավարձից, որը Ձեր դեպքում կկազմեր 210 հազ. ՀՀ դրամ, եթե ծրագրով նախատեսված չլիներ նաև սոց. ապահովության գծով միջոցների հատկացումը: Այս դեպքում անհրաժեշտ է կատարել նմանատիպ հաշվարկ՝
    1. Ներկայիս համախառն աշխատավարձը կազմում է 110000 ՀՀ դրամ
    Աշխատակցի կողմից վճարվող սոց. ապ. վճարը՝ 3300 ՀՀ դրամ
    Եկամտահարկը՝ 7420 ՀՀ դրամ
    Գործատուի սոց. ապ. վճարը՝ 19500 ՀՀ դրամ
    Զուտ աշխատավարձ՝ 99280 ՀՀ դրամ
    Հետևաբար աշխատակցի վարձատրությանն գծով կազմակերպության կողմից բյուջետավորված միջոցները կազմում են 129500 ՀՀ դրամ:

    Այժմ կազմակերպությունը ներգրավել է արտաքին միջոցներ՝ 100000 ՀՀ դրամ, հավելվում է տվյալ աշխատողի գծով բյուջետավորվող միջոցներն, արդյունքում կազմելով 229500

    Հավելումից հետո Ձեր աշխատավարձի հաշվարկը կլինի հետևյալը՝
    2. Համախառն աշխատավարձը կազմում է՝ 205238 ՀՀ դրամ
    Աշխատակցի կողմից վճարվող սոց. ապ. վճարը՝ 6157 ՀՀ դրամ
    Եկամտահարկը՝ 25316 ՀՀ դրամ
    Գործատուի սոց. ապ. վճարը՝ 24262 ՀՀ դրամ
    Զուտ աշխատավարձ՝ 173765 ՀՀ դրամ
    Հետևաբար աշխատակցի վարձատրությանն գծով
    կազմակերպության կողմից բյուջետավորված միջոցները
    կկազմեն 229500 ՀՀ դրամ:

    Ինչ վերաբերվում է ծրագրով ստացված 100000 ՀՀ դրամին, ապա այն կունենա հետևյալ բաշխումը՝

    Աշխատավարձին ուղղվող միջոցներ՝ 95238 ՀՀ դրամ
    Աշխատակցի կողմից վճարվող սոց. ապ. վճարը՝ 2857 ՀՀ դրամ
    Եկամտահարկը՝ 17896 ՀՀ դրամ
    Գործատուի սոց. ապ. վճարը՝ 4762 ՀՀ դրամ
    Զուտ աշխատավարձ՝ 74485 ՀՀ դրամ
    Ընդամենը՝ 100000 ՀՀ դրամ

    Դրամաշնորհի հաշվարկը կարող եք կատարել ներկայացված ձևով միայն այն դեպքում, եթե այն չի հակասում ծրագրային բյուջեի և պայմանագրի պահանջներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *