Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

Սիլվա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կատարել եմ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ, փաթեթը ներկայացրել ՀՏ: Այնուհետև դիմում եմ ներկայացրել սոց. ապահովության պետ. ծառայություն: Գումարը փոխանցվել է գործատուի հաշվեհամարին: Աշխատակիցը ներկայացրել է երկրորդ անաշխատունակության թերթիկը, քանի որ կատարվել է կեսարյան հատում: Նման դեպքում ինչպե՞ս վարվեմ: 26.08.14թ.-13.01.15թ. 1-ին թերթիկի օրերն են` 120 աշխատանքային օրեր, 31.10.14թ.-28.01.15թ. 2-րդ թերթիկի օրերն են` 13 աշխատանքային օրեր: Հարցս հետևյալն է` 13 օրերի համար հաշվարկ կատարեմ և կրկին փաթեթ ներկայացնե՞մ ՀՏ, թե՞ 120 + 13 ամբողջությամբ հաշվարկ կատարեմ, հանեմ վճարված գումարը տարբերությունը տամ աշխատողին: Այս դեպքում ինչպե՞ս լրացնեմ եկամտային հարկի հաշվետվությունը:

Եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

  1. Հարգելի կոլեգա, հաշվարկված նպաստի միջին օրական գումարը բազմապատկեք 13 օրով, կատարեք եկամտային հարկի պահում, վճարեք նպաստը, որ ամսով որ վճարումը կանեք, ցույց տվեք տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ համապատասխան աղյուսակներում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *