Ինչպե՞ս հաշվարկել 2013թ. արձակուրդայինը

Թաթուլ.

Աշխատողի 2012թ. աշխատավարձը կազմել է 60 000 դրամ, 2013թ.` 73 585 դրամ: Աշխատանքային շաբաթը 5 օր է, 2012 թ-ին գնացել է արձակուրդ` մայիսին: Ինչպե՞ս հաշվարկել 2013թ. արձակուրդայինը, եթե նա ցանկանում է հունիսի 1-ին մեկնել արձակուրդ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ինչպե՞ս հաշվարկել 2013թ. արձակուրդայինը

  1. Արձակուրդայինի հաշվարկը կատարելիս, անհրաժեշտ է վերցնել նախորդ տարվա աշխատավարձը (կեղտոտ աշխատավարձը) և գումարել գործատուի սոց-ը, դա միայն 2013թ. հունվարն ընկած ժամանակների համար, իսկ մնացած հաշվարկը մնացել է նույնը:

    0
  2. Միջին աշխատավարձը տվյալ դեպքում կազմում է 73244 դրամ, որն էլ կբաժանեք 21-ի, կստանաք միջին օրական աշխատավարձը = 3487,8 դրամ, այնուհետև միջին օրական աշխատավարձն էլ բազմապատկեք արձակուրդի օրերի քանակով: Կատարեք պահումներ և վճարեք արձակուրդային գումարը արձակուրդ գնալուց 3 օր առաջ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *