Ինչպե՞ս ձևակերպել վճարումը, երբ կազմակերպությունն օգտվում է քաղաքացու ծառայությունից

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե օրինակ՝ կազմակերպության ներսում ինչ-որ անսարքություն է ի հայտ գալիս և կազմակերպությունն օգտվում է քաղաքացու ծառայությունից, այս դեպքում՝ ինչպե՞ս է ձևակերպվում քաղաքացուն այդ վճարումը: Արդյո՞ք հնարավոր է գնման ակտով:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Ինչպե՞ս ձևակերպել վճարումը, երբ կազմակերպությունն օգտվում է քաղաքացու ծառայությունից

  1. Կազմում եք քաղ-իրավական պայմանագիր նշված անձի հետ, իրա տվյաներով ներկայացնում եք գրանցման հայտ, հաշվում եք աշխատավարձ, որը հարկվում է նույնպես եկամտային հարկով, սոց. վճարով և դրոշմանիշայինով: Կատարում եք վճարում, որը արտացոլվում է եկամտային հարկի հաշվետվության մեջ:

    0
  2. Քաղաքացուն այդ վճարումը ձևակերպեք կազմելով հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր, որտեղ նշեք աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը:

    0
    1. Իսկ ո՞ր փաստաթղթի տեսակի մասին է խոսքը, չէի՞ք մանրամասնի, կամ, եթե հնարավոր է դրա ձևը ուղարկեք adam.simonyan շնիկ mail.ru էլեկտրոնային հասցեին, և արդյո՞ք այդ փաստաթուղթը կազմելուց հարկ չի առաջանա:

      0
  3. Այո, կարող եք ակտ կազմել, որը կհանդիսանա վճարման հիմք, կամ կազմել քաղ․ իրավական պայմանագիր տվյալ անձի հետ։ Երկու դեպքում էլ արտացոլեք եկամտային հաշվետվության մեջ:

    0
  4. Ներսես ջան, որ խնդրեմ չե՞ք ուղարկի տվյալ պայմանագրի օրինակ adam.simonyan շնիկ mail.ru մեյլին:

    0
  5. Այս դեպքում կնքում են ծառայության մատուցնան քաղիրավական պայմանագիր, որտեղ նշվում է ժամկետը և վարձատրության չափը։ Որպես հարկային գործակալ Ձեզ վրա է դրվում հարկի հաշվարկումն ու փոխանցումը բյուջե։ Աշխատանքի ավարտից հետո կազմվում է ակտ։

    0
  6. Ֆիզիկական անձի հետ անհրաժեշտ է կնքել քաղիրավական պայմանագիր, ներկայացնել գրանցման հայտ: Ֆիզիկական անձին վճարված գումարից վճարման մասում առաջանալու է հարկային պարտավորություն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *