Ինչպե՞ս ճշգրտել գործարքը

Սառա․

Բարև ձեզ։
Կարող եք ասել՝ եթե 2019թ-ին 3 հատ ապրանք եմ առաքել, սակայն դա պետք է հիմա ճշգրտեմ, 3-ի փոխարեն նշեմ 10 հատ, ինչպե՞ս կարեղ եմ իրականացնել այս գործընթացը, խնդրում եմ մանրամասն գրել:
Շնորհակալություն։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ինչպե՞ս ճշգրտել գործարքը

  1. Համաձայն ՀՀ ՀՕ-ի 42-րդ հոդվածի, 1-ին մասի, 4-րդ կետի, կարող էիք ճշգրտել գործարքը: Մատակարարի կողմից ճշգրտող հարկային հաշիվը կամ ճշգրտող հաշիվ-վավերագիրը դուրս է գրվում օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված ճշգրտող հարկային հաշիվ կամ հաշիվ-վավերագիր դուրս գրելու համապատասխան ՀԻՄՔԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՕՐԸ:
    Ճշգրտող հարկային հաշվում կամ ճշգրտող հաշիվ-վավերագրում նշվում են այն դուրս գրողին և ստացողին վերաբերող՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները, ինչպես նաև այն հաշվարկային փաստաթղթի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը, որը ճշգրտվում է: Դուրս գրվող ճշգրտող հարկային հաշվում կամ ճշգրտող հաշիվ-վավերագրում ԱՐՏԱՑՈԼՎՈՒՄ ԵՆ վերադարձվող կամ ԱՎԵԼԻ մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայության չընդունված կամ ավելի ընդունված մասի անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայության տեսակն ու ծավալը, ինչպես նաև այդ ցուցանիշների նկատմամբ նախկինում դուրս գրված հարկային հաշվում կամ հաշիվ-վավերագրում նշված տվյալները (միավորի գինը, արժեքը, ԱԱՀ-ի գումարը, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դեպքում՝ ակցիզային հարկի գումարը) և հարկային հաշվում կամ հաշիվ-վավերագրում պարտադիր լրացման ենթակա այլ տվյալներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *