Ինչպե՞ս ստանալ միջին ամսական աշխատավարձ

Արմինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք կողմնորոշվել: Աշխատողն աշխատել է 2019թ-ից՝ 77 903 դր աշխձ.-ով, հոկտ. ամսից հղիության և ծննդ. արձակուրդում է եղել, այնուհետև դեկրետ՝ մայիսից անցել աշխատանքի՝ նոր կես դրույքով (46 309), սեպտեմբերին օգտվել արձակուրդից, հոկտ.-ից աշխատել։
Հարցս հետևյալն է. Արձակուրդային (20օր) հաշվարկելու համար միջին ամսականը ինչպե՞ս ստանալ՝ 46 309-ով հաշվել, թե՞ նվազագույն աշխձ-ով և պակասող ամիսները նախորդ 19թ-ից վերցնե՞լ: Արդյո՞ք նվազագույն աշխ.ից ցածր միջին ամսական ստանալու դեպքում կարող եմ վերցնել սահմանված նվազագույն աշխ.ձը։
Շնորհակալություն, կներեք մի քիչ խճճված ստացվեց:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ինչպե՞ս ստանալ միջին ամսական աշխատավարձ

  1. Եթե 2-րդ մասի համաձայն միջինը չստացվի նոր կանցնեք ըստ 7-րդ մասի, մի քիչ խճճվածը ոչինչ,
    2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
    Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, ինչպես նաև զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ամիսները:
    Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:
    Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը:
    Եթե միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ սույն մասի երկրորդ պարբերությունով սահմանված կարգով հաշվարկից հանված ամիսներում աշխատողի համար հաշվարկվել են պարգևատրումներ, ապա պարգևատրման գումարը միջին աշխատավարձի մեջ հաշվի է առնվում սույն մասի երրորդ պարբերությունով սահմանված կարգով:
    7. Այն դեպքում, եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:

    1. Շնորհակալ եմ, այսինքն, եթե տվյալ դեպքում 12 ամիսներից միջին ամսականը ստացել եմ 61 656 դր (նվազագույնից ցածր) հենց դա էլ պետք է վճարեմ, թե՞ հաշվարկեմ 93 289 դր նվազագույնը (անկախ նրանից,որ կես դրույք է):

      1. Հոկտեմբեր ամսից հղիության և ծննդ. արձակուրդում գտնվելու ամիսները հանե՞լ եք հաշվարկից որ ստացել եք 61 656 դրամ: Ըստ մաս 7-ի հիմք պետք է ընդունեք տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը 68 000-ը, հնգօրյակի դեպքում բաժանել 21-ի ու բազմապատկել 20-ով, կլինի 64 762:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *