Ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը

Մարիամ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը, և եթե դիմում և հրաման կազմվի տնօրենի կողմից, ու՞մ է ուղղված լինելու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Բարև Ձեզ: Տնօրենը ժամանակավորապես իր պարտականությունները դնում է լիազորված անձի վրա: ՀՐԱՄԱՆԻ օրինակի ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
<>( կազմակերպության անունը)
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն N ___
28 փոտրվար 2019թվական
տնօրենի անուն,ազգանուն
ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՄԱՁԱՅՆ <>( կազմակերպության անունը)
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ
ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ (ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ)՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. <>( կազմակերպության անունը) ՍՊԸ-ի տնօրեն՝ անուն,ազգանուն, հատկացնել արձակուրդ, 20 աշխատանքային օր տևողությամբ՝ 2019թ.-ի փետրվարի 01-ից մինչև ս/թ փետրվարի 28-ը ներառյալ: Աշխատանքի անցնել ՝ 2019թ.-ի մարտի 01-ին:
2. Ժամանակավորապես տնօրենի պարտականությունները դնել <> ՍՊԸ-ի Լ/Ա ( անուն,ազգանուն ) -ի վրա:
3. <>( կազմակերպության անունը) ՍՊԸ-ի գլխ. հաշվապահ անուն,ազգանուն, տալ համապատասխան ձևակերպում՝ հաշվել և վճարել արձակուրդայինի գումարը ոչ ուշ,քան ամենամյա արձակուրդը սկսելուց երեք օր առաջ:

Լ/Ա ` ստորագրություն անուն,ազգանուն
Կ.Տ.