Ինտերնետ խանութի վերաբերյալ

Լևոն.

Հարցս մի քիչ երկար է կհնչի քանի որ մասնագետ չեմ: Խոսքը ինտերնետ խանութի եռամսյա պարզեցված վճարի չափի մասին է, ավելի ստույգ ինտերնետ խանութը հանդիսանում է մեկ այլ ռեալ խանութի միջնորդ վաճառող և վաճառված ցանկացած ապրանքից ունի կոնստանտ N տոկոս: Ինչքան պիտի մուծի եռամսյակում այդ խանութը հարկ, ինձ ասել են որ տոկոսը տատանվում է 2%-4%: Կարող եք ինձ ավելի ստույգ տվյալներ տալ կամ հղում որտեղ կոնկրետ նշված կլինի դռա մասին:

Երկրորդ հարցս հենց եռամսյա հարկի հաշվարկի մասին է, խոսքը վերը նշված գործունեություն մասին է:

Եթե խանութը արել է X չափի առևտուր ապա նրա եկամուտն է N * X/100, հարկի չափը պիտի հաշվել եկամտից այսինքն N * X/100 թե ընդհանուր գումարից X:

Նախապես շնորհակալություն.

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Ինտերնետ խանութի վերաբերյալ

  1. Բարև Լևոն: Հարցին պատասխանեմ, ինչքանով որ ես տեղյակ եմ: Դու պետք է առաջնորդվես Եկամտահարկի մասին օրենքով, հանդիսանալով ՓՄՁ (Փաքր և միջին ձեռնարկություն)ˋ չես հանդիսանա ԱԱՀ վճարող, այլ կհարկվես միայն եկամտահարկով, դե իհարկե, բացի սոց. վճարները, որոնք արդեն կախված կլինեն աշխատողների քանակից, աշխատավարձի չափից, Ա/Ձ – ի դեպքում + 5000 Անհատի համար: Պետք է Հարկայինին կարողանաս ցույց տալ քո շրջանառությունը, այսնիքնˋ խանութի շրջանառությունը քո միջոցով, հետևաբարˋ այնտեղից կերևա քո եկամուտը, քանի որ, իմ կարծիքով, պայմանագրի մեջ (Քո և ռեալ խանութի միջև), նշված կլինի տոկոսը: Հետևաբարˋ դու կհարկվես քո ստացած եկամտի մասով, կկատարես ծախսերի նվազեցումները, եթե առկա են: Ավելի մանրամասն կծանոթանաս եկամտահարկի մասին օրենքին: Հարկի քո գումարը կազմելու է 2-10%: Այսինքնˋ եթե, ինչպես Հարկայինն էր ասում օրենքը հանելուց առաջ, եթե մուծես եկամտիտ 10%-ը քեզ հանգիստ կթողնեն 🙂 Այդ դեպքում ոչ մի հիմնավորված ծախսի խնդիր չես ունենա: Այսքանը, Լևոն ջան: Հուսով եմˋ ինչ-որ չափով օգտակար եղա:

    0
  2. Հարգելի Լևոն, փորձում էի շարադրել, բայց պատասխանը երկար էր ստացվում: L4accounting շնիկ yahoo.com հասցեին ուղարկեˊք Ձեր հեռախոսի համարը, ես Ձեր հարցին կպատասխանեմ հեռախոսով:

    0
  3. Շնորհակալություն, Գրիգոր, լիարժեք էր քո պատասխանը, շնորհակալություն բոլորին(L4), ուղղակի չեմ հասկանումˋ ի՞նչ է նշանակում 2-10%, ո՞վ է որոշում այդ տոկոսը, ե՞ս, թե՞ Հարկայինը, և ի՞նչ սկզբունքներով:

    0
  4. Որոշողը դու ես, Լևոն ջան, ելնելով կատարված քո ծախսերից, այսինքնˋ ինչքան հիմնավորված ծախս ունես, այսինքնˋ խոսակցական լեզվով ասածˋ ինչքան դակումենտ ունես :), իսկ Հարկայինը հետագայումˋ ստուգման ժամանակ, պետք է նայի, տեսնի արդյո՞ք դու ամեն ինչ ճիշտ ես ներկայացրել: Խնդրեմ, Լևոն ջան, ուրախ եմ օգտակար լինելու համար:

    0
  5. Ինչպես Գրիգորը գրել էˋ դու, որպես ՓՄՁ, հանդիսանում ես եկամտահարկով հարկվողˋ ըստ օրենքի, եթե ծախսերդ հիմնավորված է փաստաթղթերով, ապա մուծում ես 2%, իսկ եթե չես կարող ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն քո ծախսերը, ապա մուծում ես 10%, և այն կապ չունի ռեալ կազմակերպության գործունեության արդյունքների հետ, և դու ցույց ես տալիս եկամտի այն մասը, որը պայմնագրով նախատեսված չափով ռեալ կազմակերպությունը զիջում է քեզˋ իր ապրանքի կամ ծառայության միջնորդությամբ զբաղվելու համար:
    Այլ հարցեր առաջանալու դեպքում կարող ես զանգել այս հեռախոսահամարին, և ես կօգնեմ այնքանով, որքանով կարող եմ: 077905388

    0
  6. Կրկին շատ շնորհակալություն, ես կաշխատեմ 2% քանի որ իմ ամբողջ առևտուրը կատարվելու է քարտային (Master, Arca) համակարգով, այսինքնˋ ամեն ինչ թափանցիկ է բանկային հաշվի վրա:

    0
  7. Հարգելի Լևոն, 2% նվազագույն շեմն է հարկի………..
    Սկսեմ սկզբից, նախ ճշտենք իրավական տեսակը` կազմակերպության /ՍՊԸ,…/մասին է խոսքը գնում, թե անհատ ձեռնարկատիրոջ: Եթե կազմակերպություն, ապա Դուք կհարկվեք շահութահարկով, եթե անհատ ձեռնարկատեր` եկամտահարկով:
    Ինչպես ասեցին մեր գործընկերները, Դուք հանդիսանալով ՓՄՁ ԱԱՀ չեք վճարելու, վճարելու եք միայն շահութահարկ /կամ եկամտահարկ/, այն էլ պարզեցված ընթացակարգով` համախառն եկամտի 2%` նվազագույն շեմ, համախառն եկամտի 10%` մաքսիմում շեմ:
    Որպեսզի պարզ լինի, եկեք օրինակով տեսնենք. ենթադրենք Դուք Ա/Ձ-եք, այսինքնˋ հարկվելու եք եկամտահարկով,
    Համախառն եկամուտը եղել է 1.000.000 դրամ, փաստաթղթերով հիմնավորված ծախսերըˋ 200.000: Ֆին. արդյունքը կլինի 800.000 /1.000.000-200.000/: 800.000: Դուք պետք է հարկվեք 10%-ով /հիմք ընդունելով եկամտահարկի տարեկան սանդղակը` մինչև 960.000 -10%, 960.000-ից ավելի 20%/ հարկի գումարը կլինի 80.000: Սրանից հետո նոր պետք է մտածենք 2% և 10% մասին: Այսինքնˋ Ձեր հարկի գումարը չպետք է պակաս լինի համախառն եկամտի 2%-ից /20,000/ և ավել չլինի համախառն եկամտի 10%-ից /100.000/: Այս օրինակում 80.000 հարկի գումարը չի գերազանցում համախառն եկամտի 10%-ը, ուրեմն կվճարենք դա: Եթե գերազանցեր` կվճարեիք 10%-ը, այսինքնˋ 10%-ը հարկի մաքսիմում շեմ է: Իսկ ինչ վերաբերում է 2% նվազագույն շեմին, այս դեպքում անկախ նրանից ֆին. արդյունքը ինչ կլինի /նույինիսկ վնաս/, պետք է վճարվի համախառն եկամտի 2%ˋ որպես չփոխհատուցվող հարկ:
    Ես փորձեցի ինչ-որ կերպ պարզ ներկայացնել հարկի հաշվարկումը, ավելի չբարդացնելու համար ուղղակի չնշեցի անձնական նվազեցումների մասին` Ա/Ձ-ի դեպքում, ……
    )))))Հարգելի Լևոն, բանավոր խոսքս երևի ավելի մատչելի և պարզ կլիներ:
    Շնորհակալություն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *