Միջազգային չափորոշիչներին համապատասխան և պարզեցված մաքսային համակարգ` ի շնորհիվ “Կոլոմբոս”-ի

Մաքսային համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի` Հայսատան այցի շրջանակներում այսօր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպաման ժամանակ քննարկվեցին վերջին տարում մեր երկրում իրականացված բարեփոխումները:

«Ամենակարևոր առաքելությունը, որ ՀՄԿ-ի հետ կատարվել է, «Կոլոմբոս» ծրագրին է, որը նպատակ ունի աշխարհի բոլոր երկրներում գրանցելու մաքսային ծառայությունների կարևոր գները: Այդ դիագնոստիկ առաքելության արդյունքում, որն անմիջապես գլխավոր քարտուղարի` Կ. Միկուրիայի գլխավորությամբ օժանդակվեց»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Այսօր գոյություն ունի ռազմավարական ծրագիր, որը վերաբերում է մաքսային գործընթացների պարզզեմանը, օրենսդրական դաշտի` միջազգային չափորոշիչներին համապատասխանեցմանը:

«Նրանք, որոնք չեն պահանջում ֆինանսական ռեսուրսներ, մեծ մասը կատարված են, իսկ նրանք, որոնք պահանջում են ֆինանասական միջոցներ, դրանք ՀՄԿ գլխավոր քարտորղարի անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ, ինչպես նաև` միջազգային մյուս կառույցների հետ անմիջական աշխատանքի արդյունքում, պետք է իրականացվեն»,- ասաց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

Նախատեսված հիմնական գործառույթները վերաբերում են մաքսակետերի և մաքսատների անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովմանը:

Հանդիպամն ժամանակ ՀՄԿ գլխավոր քարտուղարն իր հերթին նկատեց, որ անցյալ տարվանից ի վեր Հայաստանը մաքսային ասպարեզում ռազմավարական ծրագիր է որդեգրել.«Ես զգում եմ նաև, որ այս նախաձեռնությունը վայելում է քաղաքական սատարում: Հարկերը բավական մեծ դեր են խաղում պետական եկամուտների ապահովման գործում, բայց շատ կարևոր է նաև հեշտացնել և սահուն դարձնել սահմանն անցնելու ամբողջ ընթացքը: Դա կխթանի առևտուրը ու ներդրումները, իսկ դրանք, ինչպես գիտեք, տնտեսական զարգացման շարժող ուժն են»,- ասաց Կ. Միկուրիան:

Նշենք, որ 1950 թ.-ին Բրյուսելում հիմնադրվել է Մաքսային համագործակցության խորհուրդը: Ներկայումս կազմակերպությունը կոչվում է Համաշխարհային մաքսային կոմիտե (ՀՄԿ), որին անդամակցում է 174 երկիր: Հայաստանն այս կառույցին անդամակցում է 1992թ.-ից:

Աղբյուր` panorama.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները