Ծանուցում աշխատանքից ազատման վերաբերյալ

Սևակ.

Հարգելի ընկերներ, ունեմ մեկ հարց փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման մասին: Փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց քանի՞ օր առաջ պետք է ծանուցել վերջինիս:

Կիսվել՝

21 մեկնաբանություն - “Ծանուցում աշխատանքից ազատման վերաբերյալ

  1. Տարբերություն չկա՝ փոխարինող աշխատող է, թե մշտական, 30 օր առաջ պետք է ծանուցել:

  2. Եթե աշխատողի հետ կնքել եք որոշակի ժամկետով պայմանագիր, ապա պայմանագրի գործողության ժամկետի լրանալու մասին նրան պետք է ծանուցում ուղարկեք առնվազն 10 օր առաջ: Էլ. փոստի հասցե գրեք, Ձեզ կարող եմ ուղարկել ծանուցման ձևը:

  3. Համաձայն ՀՀ ԱՕ 111-րդ հոդվածի՝

    1. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:
    2. Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը՝ այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ:
    3. Սույն հոդվածով նախատեսված ժամկետները չեն կիրառվում այն աշխատողների նկատմամբ, որոնք աշխատանքի են ընդունվել բացակայող աշխատողի փոխարեն, ինչպես նաև այն աշխատողների նկատմամբ, ովքեր կատարում են աշխատանքային պայմանագրով նախատեսված որոշակի աշխատանքներ:
    4. Աշխատողը կարող է լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը՝ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն տասն օր առաջ գրավոր ծանուցելով գործատուին: Եթե աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը դուրս չի եկել աշխատանքի, ապա պայմանագիրը համարվում է լուծված, և գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ այդպիսի պահանջ ներկայացվելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

  4. Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք՝

    Համաձայն ՀՀ ԱՕ 111-րդ հոդվածի՝
    3. Սույն հոդվածով նախատեսված ժամկետները չեն կիրառվում այն աշխատողների նկատմամբ, որոնք աշխատանքի են ընդունվել բացակայող աշխատողի փոխարեն, ինչպես նաև այն աշխատողների նկատմամբ, ովքեր կատարում են աշխատանքային պայմանագրով նախատեսված որոշակի աշխատանքներ:

  5. Իսկ ես ասեմ ավելին՝ Դուք կարող եք նրան ընդունելուց պայմանագրի մեջ գրել, որ սույն պայմանագիրը գործում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը, և լուծեք այն հենց նույն օրը 110-րդ հոդվածով՝ կողմերի համաձայնությամբ:

  6. Խնդրում եմ, ինձ էլ ուղարկեք ծանուցման ձևը: Նախապես շնորհակալություն:

    muradyan_inessa շնիկ yahoo.com

  7. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ էլ ուղարկել ծանուցման ձևը: Կանխավ շնորհակալություն:

  8. Խնդրում եմ, ինձ էլ ուղարկեք ծանուցման ձևը: Կանխավ շնորհակալություն:

  9. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ էլ ուղարկել ծանուցման ձևը: Նախապես շնորհակալություն:

  10. Խնդրում եմ ինձ էլ ուղարկել ծանուցման ձևը:

    Շնորհակալություն:

    g.v.andriasyan շնիկ gmail.com

  11. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ էլ ուղարկել ծանուցման ձևը:

    omangasaryan շնիկ list.ru

  12. Խնդրում եմ ինձ էլ ուղարկել ծանուցման ձևը: Շնորհակալ եմ:

    ghandilyanolya շնիկ mail.ru

  13. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ էլ ուղարկել ծանուցման ձևը: Կանխավ շնորհակալություն:

    tatevikhurikhanyan շնիկ mail.ru

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *