28/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Մերի
Մերի
15 տարի առաջ

Հոդված 23.
Սույն օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան՝ ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող համարելուց դադարելու օրվա դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի և հաշվի առած ԱԱՀ վճարող համարվելու վերջին հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկների արդյունքը) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման և վերագրվում է արտադրության և շրջանառության ծախսերին: Արտադրության և շրջանառության ծախսերին վերագրված գումարի մեծության վերաբերյալ հարկ վճարողը ԱԱՀ վճարող համարվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հարկային մարմնին: Նշված ժամկետում գրավոր տեղեկացում չստանալու դեպքում ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հարկային մարմնի կողմից հանվում է հաշվառումից՝ մինչև ԱԱՀ-ի դեբետային մնացորդի նվազեցման ենթակա գումարի մեծության հիմնավորումը: