Կազմակերպությունը ապրանք է վաճառել ԱԱՀ-ից ազատված կազմակերպությանը

Nare.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, ունի ԱԱՀ-ով ձեռքբերումներ և վաճառքներ: Հիմա մայիսին վաճառել է ապրանք ԱԱՀ-ից ազատված կազմակերպությանը, առանց ԱԱՀ-ի, համապատասխան փաստաթղթի հիման վրա: Ինչպե՞ս կարտացոլվի հաշվետվությունում, և ի՞նչ ճակատագրի կարժանանա ԱԱՀ-ն: Ենթադրենք ունեցել է ԱԱՀ-ով ձեռք բերում 1 200 000, ներառյալ ԱԱՀ, վաճառք ԱԱՀ-ից ազատված 600 000, և վաճառք ԱԱՀ-ով այլ գնորդների 1 800 000 ներառյալ ԱԱՀ: Խնդրում եմ օգնել:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Կազմակերպությունը ապրանք է վաճառել ԱԱՀ-ից ազատված կազմակերպությանը

  1. Հարգելի Նարե,
    նախ և առաջ Ձեր կողմից ԱԱՀ-ի ազատման հիմք կարող է հանդիսանալ կառավարության կողմից սահմանված կարգով գնորդի կողմից Ձեզ ներկայացված ԱԱՀ-ի ազատման տեղեկանքը: Այս տեղեկանքի առկայության դեպքում Ձեր կողմից վաճառված ապրանքները ազատվում են ԱԱՀ-ից, այսինքն ԱԱՀ-ի վերաբերյալ նշում չի կատարվում: Ձեր կողմից ներկայացված օրինակից ելնելով` դուք պարտավոր եք կատարել ԱԱՀ առանձնացված հաշվառում, և եթե դիտարկենք Ձեր օրինակը, ապա Ձեզ խորհուրդ կտամ ընտրել ԱԱՀ-ի առանձնացված հաշվառման մեթոդը, այիսինքն պետք է հաշվեք, թե Ձեր ձեռքբերումների որ մասն է վերաբերում ԱԱՀ-ից ազատված և ԱԱՀ-ից չազատված գործարքներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *