Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ

Նարե.

Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ: Ես գիտեմ, որ պետք է ծագման սերտիֆիկատ, պայմանագիր և հաշիվ-ապրանքագիր: Քանի որ հաշիվները ստանում եմ թղթային, ես պե՞տք է այդ հարկային հաշիվը լրացնեմ և գրեմ 0% ԱԱՀ վճարող: Եվ ինչքան գիտեմ, նաև պետք է նշվի քաշը ապրանքի: Բացի այդ մաքսային մարմինը ինչպե՞ս է որոշում ապրանքի արժեքը: Ես պե՞տք է ներկայացնեմ ինքնարժեքի հաշվարկ, թե՞…

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ

  1. ԱԱՀ մասին օրենքի համաձայն ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրվում: Իսկ ապրանքի մաքսային արժեքը արտահանման դեպքում, որքան գիտեմ, որոշվում է ձեր հաշիվ-ապրանքագրի հիման վրա` նույն գումարի չափով: Ներմուծման դեպքում այլ պատմություն է:

    0
  2. Շնորհակալություն, Արման:
    Բայց մաքսայինը ինչպե՞ս է որոշում` իմ հաշիվ-ապրանքագրում եղած գումարը համապատասխանու՞մ է իրական արժեքին, թե՞ ոչ: Կարող է ես ինքնարժեքից ցածր գին եմ գրում, դա ոչ մի դեր չի խաղում: Որտեղի՞ց կարող ենք այդ մանրամասները իմանալ:
    Շնորհակալություն:

    0
    1. Բարև, Նարե ջան:
      Նույն խնդիրների առջև կանգնել եմ ես: Ուզում եմ իմ իմանալ` Ձեր ապրանքի գնագոյացումը (կալկուլյացիան) ինչպես եք հաշվել: Եթե կարելի է` ուղարկեք իմ հասցեին h_antonyan շնիկ yahoo.co.uk: Կուզեի խոսել Ձեզ հետ: Եթե կարելի է` ուղարկեք Ձեր հեռախոսահամարը, կամ զանգահարեք 010 67 10 43, Հասմիկ:

      Շնորհակալություն նախապես:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *