Կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք առանց փաստաթղթի

Լևոն.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը (ՍՊԸ), որն աշխատում է շրջանառության հարկով, ձեռք է բերել ապրանք առանց փաստաթղթի: Կնխդրեի ասել հետագա քայլերը: Մասնավորապես` վճարվելիք եկամտային հարկի չափի, ներկայացվելիք հաշվետվության, ինչպես նաև ֆինանսների նախարարի 2014 թվականի թիվ 639 հրամանի համաձայն արդյո՞ք կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտարարագիր:

Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք առանց փաստաթղթի

  1. Դուք կարող եք միակողմանի գնման ակտով շուկայից ձեռք բերել ապրանքներ առանց եկամտային հարկ վճարելու: Նայեք “Շրջանառության հարկի մասին” օրենքի 11 հոդվածի 3-րդ կետը: Իսկ 639 հրամանը վերաբերում է, երբ կազմակերպությունից կամ ԱՁ-ից եք ապրանք ձեռք բերում:

    0
    1. Միակողմանի գնման ակտով` 11% շուկայական ձեռքբերումը վերաբերվում է ԱԱՀ-ով հարկվող կազմակերպություններին, իսկ այստեղ շրջ. հարկով հարկվող կազմակերպություն է:

      0
  2. Ոչ մի բան չեք կարող անել, պարզապես ստուգման ժամանակ առաջին անգամ վարչական կգրվի, երկրորդ անգամ կրկնվելու դեպքում մինչև այդ տարվա սկզբից շրջանառության 5%-ի չափով տուգանք, իսկ երրորդ անգամ ավտոմատ մտնում եք ԱԱՀ-ով հարկման դաշտ:

    0
  3. Նախքան այս 1% փոփոխությունը դեռ շրջ. հարկով աշխատող անձինք կարող էին ձեռք բերել առանց որևէ փաստաթղթի հիմնավորման, բայց այժմ պարտավոր են ձեռք բերել փաստաթղթով և հարկվել 1%-ով, իսկ դրա չլինելու դեպքում արդեն կենթարկվեն վարչական պատասխանատվության:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *