Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր ֆիզ. անձից

Սառա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը ֆիզիկական անձից պայմանագրով ձեռք է բերել նյութեր, կազմվել է համապատասխան ակտ, սակայն գումարը դեռ չի վճարել, ո՞ր ժամկետում պետք է վճարվի եկամտահարկը (10%): Եթե հնարավոր է, պատասխանը հիմնավորել օրենսդրական հղումով: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր ֆիզ. անձից

  1. Եկամտահարկի մասին օրենք,
    Հոդված 23.
    Հարկային գործակալի պահած հարկի գումարը բյուջե վճարելը

    Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում ֆիզիկական անձանց եկամուտների վճարման, իսկ սույն օրենքի 21 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում սահմանված դեպքում` պարտավորության առաջացման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից պահված (գանձված) հարկը հարկային գործակալը բյուջե է վճարում հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:

    0
  2. Հարգելի Կարեն,
    շնորհակալություն պատասխանի համար, այսինքն ստացվում է, որ անկախ վճարման փաստից հարկային գործակալի մոտ ծախս է առաջանում (կատարողական ակտի հիման վրա), իսկ եկամտահարկը կփոխանցվի, երբ որ կատարվի վճարումը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *