Կազմակերպությունը մասնագետ է հրավիրել Հռոմից

Անահիտ Սիմոնյան.

Ինչպե՞ս պետք է հաշվարկել ու համապատասխանաբար վճարել օտար երկրից, մասնավորապես՝ Իտալիա-Հռոմից, հրավիրված մասնագետի գործուղման ծախսերը ՀՀ տարածքում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Կազմակերպությունը մասնագետ է հրավիրել Հռոմից

  1. Հարգելի Անահիտ Սիմոնյան, գործուղման ծախսերը կազմակերպությունը փոխհատուցում է իր աշխատակիցներին, ոչ թե այլ կազմակերպության կամ այլ վայրից հրավիրված մասնագետներինը: Եթե փոխհատուցեք այդ գործուղման ծախսերը, ստիպված կլինեք հարկել այդ գումարները որպես հարկային գործակալ, քանի որ դա կդիտվի որպես եկամուտ այդ օտարերկրացու (կամ եթե նա կազմակերպության ներկայացուցիչ է, այդ կազմակերպության) համար: Այնուամենայնիվ, եթե այդ գումարները, նախօրոք պայմանավորվածության համաձայն, ներառեք պայմանագրի գումարի մեջ, այսինքն՝ պայմանագրի գումարը այդ ծախսերի չափով ավել գրեք (պետք չէ նշել բովանդակությունը), դա կլինի Ձեր հարցի լուծում:

    0
    1. Համակարծիք եմ Արայի հետ, բայց մի բան ևս, որ հարկավոր է ID քարտ ձեռք բերել հրավիրված մասնագետի համար, եթե նա հանդես է գալու որպես անհատ ՀՀ պետությունում:

      e-accounting շնիկ keysolutionsllc.org

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *