Գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել

Սաթեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ, հուշեք՝ ինչպես են հաշվարկվում ՀՀ տարածքում ՍՊԸ-ի միջոցներից հատկացվող գործուղման ծախսերը, եթե գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել: Եվ եթե կարելի է, խնդրում եմ, փաստացի օրինակով՝ քաղաքացին գործուղվել է ՀՀ տարածքում, վճարումը նախապես է կատարվել, վերադառնալուց հետո չի ներկայացրել ծախսերը հիմնավորող փաստաթղթեր: Որքա՞ն կկազմի գործուղման նվազագույն վճարը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
6 տարի առաջ

ՀՀ տարածքում գործուղվելու դեպքում, եթե չի ներկայացրել ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, հատուցվում է միայն օրապահիկը՝ նվազագույնը՝ 3 000 դրամ, առավելագույնը՝ 12 000 դրամ:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Եթե կարող եք գոնե հետին թվով որոշ ուղղումներ կատարեք, կազմեք գործուղման հրամանը, օրապահիկի մասով խնդիր չէ հիմնավորելը՝ օրական 3 000 դրամի չափով, գիշերավարձի նվազագույնը 5 000 դրամ է, իսկ ճանապարհածախսը եթե հանրային տրանսպորտով է, օգտվեք երթուղիների սակագներից: Կազմեք նաև գործուղման հաշվետվությունը կամ ավելացրեք օրապահիկի գումարը, ասենք, 8 000 դրամ, որ գիշերավարձի չհիմնավորվելը ծածկվի, քանի որ մասնավորի համար օրապահիկի չափի մինիմալը սկսվում է 3 000 դրամից, և կարողանաք ծախս ցույց տալ:

Mla Lam
Mla Lam
6 տարի առաջ

Միայն օրապահիկ կարող եք նվազեցնել, եթե փաստաթուղթ չկա: Կարդացեք կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը:

Արա
Արա
6 տարի առաջ

Այդ դեպքում տրվում է օրապահիկ՝ 3 000 դրամի չափով, գիշերավարձ՝ 5 000 դրամի չափով, դրանց գումարած ճանապարհածախսը: