Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա

Lia.

Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա, ինչպես նաև խնամքի միջոցներ: Բայց աշխատանքին սխեման լինելու է ցանցային, օրինակ, ինչպես որ աշխատում է Օրիֆլեյմը, Ֆաբերլիկը: Խանութներում վաճառք չի լինելու, լինելու են կոնսուլտանտներ, ովքեր կատալոգների միջոցով կատարելու են վաճառք: Կոնսուլտանտները հնարավորություն ունեն լավ աշխատանքի շնորհիվ դառնալ տնօրեն: Հարցս հետևյալն է`
ինչպե՞ս է գրանցում լինում, ի՞նչ հարկեր են վճարում, ապրանքի շարժը ինչպե՞ս են ցույց տալիս, քանի որ ՀԴՄ չկա: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա

  1. Հարգելի Լիա,
    Նման ցանցային աշխատանքային սխեմա ընտրելու դեպքում Ձեր կողմից բոլոր կոնսուլտանտները դիտարկվելու են Ձեր ընկերության համար վարձու աշխատողներ կամ քաղաքացիարիավական հարաբերությունների մեջ մտած ծառայություն մատուցողներ: Այս ամենով հանդերձ Ձեր կողմից իմ ենթադրությամբ պետք է վճարվի վերջիններիս որոշակի տոկոսներ` կախված նրանց կողմից բերված պատվերների, բնականաբար դրանք կդիտարկվեն որպես աշխատավարձին հավասարեցված վճարումներ կամ ծառայության դիմաց ստացված եկամուտներ, և այս ամենով հանդերձ անհրաժեշտ կլինի կատարեկ եկամտային հարկի պահում աղբյուրի մոտ անմիջապես:

    Հաջորդ փուլում արդեն իսկ գնորդներին կոնսուլտանտների միջոցով ապրանքների հանձնման և գումարի ստացման գործարքը կդիտարկվի որպես մանրածախ առևտուր այսպես կոչված շրջիկ կոնսուլտանտների միջոցով, որի դեպքում յուրաքանչյուր կոնսուլտանտ պետք է ունենա կցված ՀԴՄ:

    Կոնսուլտանտներին ապրանքների բաց թողումը պետք է կատարվի պահեստից` վերջիններիս դուրս գրելով հաշվարկային փաստաթուղթ` պահեստի ելքի օրդեր օրինակի համար, և այն անպայման պետք է գրանցվի առաքման գրքում:

    Սա այն սխեման է, որը իրենից կկրի կլասիկ և թափանցիկ հաշվապահական հաշվառման բնույթ, բայց կլինի շատ աշխատատար և հարկերի իմաստով ոչ էֆեկտիվ:

    Կան նաև այլ սխեմա-տարբերակներ, որոնք իրենց մեջ պարունակում են հարկային ռիսկեր, որի օգտագործման նպատակահարմարությունը պետք է որոշի Ձեր ղեկավարությունը:

    Հարգանքներով` Դավիթ Իսախանյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *