Կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա

Հարութ․

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա։ Ի՞նչ նրբություններ կան դրա ԱԱՀ-ի հաշվառման հետ կապված։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Կազմակերպությունը ներմուծել է մարդատար ավտոմեքենա

  1. Իմ տեղեկություններով՝ եթե այն ներմուծվել է Ռուսաստանից, ապա ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում, սակայն այլ երկրներից ավտոմեքենայի ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկ վճարվում է մաքսատանը:

  2. Իսկ երրորդ երկրներից ներմուծման դեպքում արդյո՞ք մաքսատանը վճարված ԱԱՀ-ն ենթակա է հաշվանցման:

  3. Եթե վաճառքի համար չէ, ապա վճարված ԱԱՀ-ն ենթակա չէ հաշվանցման:

    ՀՕ հոդված 72, 1-ին մասի 8-րդ կետ՝

    1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում՝

    8) եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *