Կազմակերպությունը ունի 2 լիցենզիա

Աշխեն.

Կազմակերպությունը ունի 2 լիցենզիա (01 – շինարարության իրականացում` բնակելի, հասարակական և արտադրական 80 000 դրամ, 03 – հիդրոտեխնիկական շինարարություն 80 000 դրամ), և շրջանառությունը չի գերազանցում 58,35մլն.: Գործու՞մ է արդյոք լիցենզիայի 100 000 դրամը գերազանցելու օրենքը ԱԱՀ-ի համար, և եթե կազմակերպությունը պետք է վճարի շրջանառության հարկ, ապա ի՞նչ դրույքաչափով: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Կազմակերպությունը ունի 2 լիցենզիա

  1. Համաձայն ԱԺ,19.12.2012,ՀՕ-240-Ն ԱԱՀ մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի` նույն օրենքի նախորդ խմբագրության Հոդված 3-ի` Անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար: Սույն հոդվածով սահմանված ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում` բ) լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնող կամ լիցենզիա ունեցող անձի նկատմամբ, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 100 հազար դրամ կամ ավելի, կամ – պարբերությունը հանվել է:

    Հետևաբար լիցենզիայի առկայությունը և պետական տուրքի տարեկան գումարը ազդեցություն չեն գործում հարկ վճարողի ԱԱՀ վճարող համարվելու առումով: Ինչ վերաբերում է դրույքաչափին, ապա շինարարության ոլորտում իմ կարծիքով կախված է կոնկրետ կատարած աշխատանքից, պայմանագրից (նայած` ծառայություն կորակվի, թե` արտադրություն):

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *