Կազմակերպությունը չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ հոկտեմբեր ամսվա համար

Suzy.

Բարև Ձեզ,
ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն բացվել է հոկտեմբեր ամսվա մեջ, զբաղվելու է առևտրով, բայց խանութը բացվել է հենց այսօր: Հոկտեմբեր ամսվա համար գրանցված տնօրենի համար ես եկամտային հարկի ամփոփ հաշվարկ չեմ ներկայացրել, արդյո՞ք սխալ եմ արել: Նաև դեռ չունենք էլեկտրոնային ստորագրություն, հնարավո՞ր է այլ կերպ հանձնել եկմատային հարկի ամփոփ հաշվարկ:

Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Կազմակերպությունը չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ հոկտեմբեր ամսվա համար

  1. Այո, սխալ եք արել: Եթե չունեիք էլեկտրոնային ստորագրություն, պետք է մոտենայիք հարկային տեսչություն և տեղյակ պահեիք ստորագրություն չունենալու մասին և ներկայացնեիք թղթային տարբերակով: Վարչական տուգանք պետք է վճարեք:

    0
    1. Հարգելի Տաթևիկ,
      հարկային տեսչությունը այլևս չի ընդունում հաշվետվությունները թղթային տարբերակով:

      0
  2. Հարգելի Սյուզի, հոկտեմբեր անսվա համար կարող եք եկամտային հարկի ամփոփ հաշվարկը ներկայացնել մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ, այնպես որ դեռ ժամանակ ունեք էլ. ստորագրություն ստանալու համար: Իսկ նախքան եկամտային հարկի ամփոփ հաշվարկը ներկայացնելը պետք է ներկայացնեք գրամցման հայտ տնօրենի համար, նույնպես էլեկտրոնային տարբերակով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *