Կազմակերպությունը չի նշել ստացված հաշվի տվյալները

ԱՆՆԱ Ա.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ԱԱՀ-ի մայիս ամսի տեղեկություններում չի նշել մատակարարից ստացված 1 հաշիվ ֆակտուրայի տվյալները, ինչպես նաև ԱԱՀ-ի հաշվարկի ձեռքբերումների մասում էլ չի նշել այդ գումարը: Վճարում դեռևս չի կատարել: Ի՞նչ պետք է անել: Տա՞լ ճշտված հաշվետվություն, թե՞ հուլիսի տեղեկությունների և ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ընդգրկել նշված հաշիվ ֆակտուրան: Ո՞րն է ճիշտ:
Կանխավ շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Արտավազդ
Արտավազդ
14 տարի առաջ

Ճշգրտեք հաշվետվությունները կամերալից խուսափելու համար:

Գոհար
Գոհար
14 տարի առաջ

Աննա ջան, կարծում եմ` պետք է ճշտված հաշվետվություն ներկայացնենք, եթե ձեր մատակարար ֆիրման այդ հաշիվը ընդգրկած լինի տեղեկությունների մեջ, ձեզ հարկայինից ծանուցագիր կուղարկեն անճշտությունների վերաբերյալ:

Ղազար
Ղազար
14 տարի առաջ

Ես համամիտ եմ նշված կարծիքների հետ, սակայն դուք կարող եք ճշգրտում տալ, եթե ներկայացրել եք նախկին ԱԱՀ-ի տեղեկությունը։

Սիմոն
14 տարի առաջ

Կարծիքները սխալ չեն:

Արման Արշակյան
Արման Արշակյան
14 տարի առաջ

Հարգելի Աննա, եթե նշված հաշվի դիմաց մայիսին չեք վճարել, ապա մայիսի մեջ ցույց տաք, թե հունիսի, բյուջե վճարվելիք հարկը դրանից չի փոխվի, տեղեկությունը եթե մայիսին չեք ունեցել, ճշտված տեղեկության համար վարչական տուգանք կստանաք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճշտված հաշվետվությունները ՏՀՏ-ում բարձրացնում են ֆիրմայի ռիսկայնության գործակիցը` ես խորհուրդ կտայի ցույց տալ հունիսին: