Կազմակերպությունը 2013 թ. վերաբերվող պարգևավճարները վճարում է 2014 թ. սկզբին

Գառնիկ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալը:

Կազմակերպությունը 2013 թ. վերաբերվող պարգևավճարները վճարում է 2014 թ. սկզբին: Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների առումով արդյո՞ք տվյալ պարգևավճարը համարվում է նվազեցվող եկամուտ, թե՞ այն չպետք է նվազեցվի՝ հաշվի առնելով, որ դա 2013 թ. եկամտի մաս է (պարզապես վճարվել է 2014 թ.-ին):

Նախօրոք շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Կազմակերպությունը 2013 թ. վերաբերվող պարգևավճարները վճարում է 2014 թ. սկզբին

  1. Եթե դուք պարգևավճարները հաշվեգրել եք 2013թ և 2014թ վճարում եք կատարում, ապա չպետք է կուտակայինի պահումներ անեք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *