Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով

Anna.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հարկային հաշիվները դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: Իրականացրել է մի գործարք, որն ազատված է ԱԱՀ-ից: Այս դեպքում իմ կարծիքով հաշիվը լրացվում է սովորական հաշիվ ապրանքագրում, այսինքն` ոչ էլեկտրոնային, ոչ էլ հարկային մարմնի կողմից տրամադրվաած սերիա համարներով հարկային հաշիվներում: Արդյո՞ք ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով

  1. Հարգելի Աննա, իհարկե Դուք միանգամայն ճիշտ էք: Մեկ անգամ ևս նշեմ, որ եթե ձեր գործարքը ազատված է ԱԱՀ-ից, ապա կարող էք լրացնել սովորական հարկային հաշիվ:
    Հարգանքներով, Արման:

    0
  2. Եթե հաշիվ ապրանքագրում ներառված են միայն ԱԱՀ-ից ազատված ապրանքներ, ապա` էլեկտրոնային կամ թղթային հարկային հաշիվներ չեն լրացվում:

    0
  3. Պետք է դուրս գրել հարկային հաշիվ, դա բոլոր ԱԱՀ վճարողների համար է, սակայն կա ԱԱՀ ի 3 տոկոսադրույք, 20, 0, և ազատված, եթե գործարքը ազատված է ԱԱՀ ից, պետք է ուղղակի ունենալ համապատասխան փաստաթուղթ, որով հետո հաստատվի, որ իրացման ԱԱՀ կարողանաս հաշվանցել այլ հարկատեսակների հետ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *