Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Nona.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ պատասխանատվություն է առաջացնում դրամարկղային գործառնությունների ամսական 3 մլն կանխիկի մուտքի սահմանափակումը խախտելը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

12 thoughts on “Կանխիկ գործառնությունների սահմանափակում

      1. Կապ չունի, այն կարող է արձանագրվել ու նշանակվել հարկային համալիր ստուգման ընթացքում:

        0
        1. Տիգրան ջան, դրամարկղային գործառնությունների կարգի մասին օրենքում գրված է, որ սույն սահմանափակումը “կիրառելի չեն կոմիսիոների, գործակալի կամ հանձնակատարի կողմից համապատասխանաբար կոմիտենտին, պրինցիպալին կամ հանձնարարողին կանխիկ դրամով գումարի վճարման, ինչպես նաև ապրանքների վերջնական գնորդներից, աշխատանքներ ընդունողներից կամ ծառայություններ ստացողներից կանխիկ դրամով գումարի ընդունման դեպքերում”։ Մեր գյուղատնտեսական կոոպերատիվը շուկայում վաճառել է ապրանք, մուտքագրել դրամարկղ 3 մլն-ից ավել գումար, արդյո՞ք խախտել ենք օրենքը, չէ որ շուկայի մարդիկ ապրանքի վերջնական գնորդ են:

          0
          1. Հա բայց շուկան դա այն տեղն է, որտեղ ՀԴՄ-ի կարիքը չկա, այդ դեպքում գոնե գումարը որևէ կերպ մուտք կատարեիք բանկային հաշիվ, թեկուզ տերմինալով՝ մասերով: Էսպես մանևր անեիք: Ձեր գրածից հասկացվեց, թե վաճառք եք կատարել սակայն ընդունել եք 3 մլն-ից ավելի գումար:

            0
  1. ՀՕ Հոդված 419. Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելը

    1. Կանխիկ դրամով գումարի վճարման նկատմամբ սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով գումարի վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարներ) հանրագումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և ոչ ավելի, քան երկու միլիոն դրամը:
    2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` խախտման գումարների հանրագումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը, և ոչ ավելի, քան չորս միլիոն դրամը:
    3. Կանխիկ դրամով գումարի ընդունման նկատմամբ սահմանափակումները չպահպանելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով գումարի ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարներ) հանրագումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և ոչ ավելի, քան երկու միլիոն դրամը:
    4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը դրա արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` խախտման գումարների հանրագումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը, և ոչ ավելի, քան չորս միլիոն դրամը:
    5. Կանխիկ դրամով գումարի վճարման և (կամ) կանխիկ դրամով գումարի ընդունման նկատմամբ սահմանափակումները չպահպանելու համար սույն հոդվածի 1-4 մասերով սահմանված տուգանքները կիրառվում են համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջանում`
    1) ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման, ծառայությունների ստացման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափերի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.
    2) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափերի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.
    3) մեկ ամսվա ընթացքում ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման, ծառայությունների ստացման գործարքների դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.
    4) մեկ ամսվա ընթացքում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործարքների դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ:
    6. Սույն հոդվածի 5-րդ մասի՝
    1) 3-րդ կետի կիրառության իմաստով՝ խախտման գումարների հանրագումարում չեն ներառվում ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման, ծառայությունների ստացման այն գործարքների դիմաց կանխիկ դրամով վճարված գումարները, որոնց մասով խախտվել են սահմանված ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման, ծառայությունների ստացման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափերը.
    2) 4-րդ կետի կիրառության իմաստով՝ խախտման գումարների հանրագումարում չեն ներառվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման այն գործարքների դիմաց կանխիկ դրամով ընդունված գումարները, որոնց մասով խախտվել են սահմանված՝ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափերը:
    7. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի ամսաթիվը, սույն հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին կամ 3-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:

    0
    1. Ալլա ջան, դրամարկղային գործառնությունների կարգի մասին օրենքում գրված է, որ սույն սահմանափակումը “կիրառելի չեն կոմիսիոների, գործակալի կամ հանձնակատարի կողմից համապատասխանաբար կոմիտենտին, պրինցիպալին կամ հանձնարարողին կանխիկ դրամով գումարի վճարման, ինչպես նաև ապրանքների վերջնական գնորդներից, աշխատանքներ ընդունողներից կամ ծառայություններ ստացողներից կանխիկ դրամով գումարի ընդունման դեպքերում”։ Մեր գյուղատնտեսական կոոպերատիվը շուկայում վաճառել է ապրանք, մուտքագրել դրամարկղ 3 մլն-ից ավել գումար, արդյո՞ք խախտել ենք օրենքը, չէ որ շուկայի մարդիկ ապրանքի վերջնական գնորդ են:

      0
  2. Կանխիկ դրամով վճարումների կատարման սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարներ) հանրագումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարների հանրագումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:
    Սույն հոդվածով նախատեսված տուգանքը ենթակա է վճարման պետական բյուջե՝ խախտումը արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

    0
  3. 1. Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարներ) հանրագումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարների հանրագումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:
    Սույն հոդվածով նախատեսված տուգանքը ենթակա է վճարման պետական բյուջե՝ խախտումը արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
    2. Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքները կիրառվում են`
    1) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների գնման միանվագ գործարքների մասով կանխիկ դրամով վճարված գումարի` օրենքով սահմանված առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.
    2) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման` օրենքով սահմանված առավելագույն չափերի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.
    3) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնման դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.
    4) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափի խախտման գումարների հանրագումարի նկատմամբ:
    (12-րդ հոդվածը խմբ. 07.12.11 ՀՕ-329-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-251-Ն)

    0
  4. Հարցը կարգավորվում է ՀՀ ՀՕ-ի 419 հոդվածով: Խախտման փաստն կարող է արձանագրվել համալիր հարկային ստուգման ժամանակ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *