Կանոնադրական կապիտալի վճարում հիմանդրի կողմից

Արամ.

Բարև Ձեզ: Հիմանդիրը ՍՊԸ-ն բացելիս ներդրել է 10 000 դրամ կանոնադրական կապիտալ: Արդյո՞ք դրա մասով պարտավոր եմ դրամարկղի մուտքի օրդեր պատրաստել և գրանցել դրամարկղի գրքում: Ձևակերպումը կլինի՞ դտ. 2511 կտ. 3111:

2+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Կանոնադրական կապիտալի վճարում հիմանդրի կողմից

  1. Այո, պարտադիր պետք է մուտքը ցույց տաք դրամարկղի գրքում, եթե կանխիկ է, կամ պետք է մուտքը լինի հաշվի վրա։

    0
  2. Բարև Ձեզ, Արամ։ Պարտադիր չէ կանխիկ վճարել, կարող եք վճարել նաև բանկային հաշվին։ Կանխիկ վճարման դեպքում ձևակերպումը կլինի դտ 2511 կտ 3113 (բաժնեմասեր)։ Ավելացնեմ նաև, որ կանոնադրական կապիտալը կարող է ձևավորվել / համալրվել ոչ միայն դրամական միջոցներով, այլև, օրինակ, հիմնական միջոցներով (դտ 111 կտ 311) կամ նյութերով (դտ 211 կտ 311)։

    0
  3. Եթե դրամարկղ է մուտքագրվելու՝ պարտադիր պետք է դրամարկղի մուտքի օրդեր կազմվի և դրամարկղի գրքում գրանցվի, դտ 251 կտ 311, բանկային հաշվի դեպքում դտ 252 կտ 311:

    0
  4. Այո, պարտադիր պետք է դրամարկղի մուտքի օրդեր կազմվի և դրամարկղի գրքում գրանցվի, ձևակերպումը կլինի դտ 2511 կտ 3113:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *