Կարելի՞ է արդյոք ուղղում կատարել գրանցման հայտում

Մարինե.

Բարև ձեզ: Հարցս շտապ է. պարետի՝ մարտի 31-ի որոշմամբ արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը մինչև մայիսի 18-ը, այդ ժամանակաշրջանի համար աշխատողների համար ԱՎՈՒՄ-ը եղել է զրո: Գրանցման հայտում տվյալ ժամանակաշրջանի համար ցույց եմ տվել չվճարվող արձակուրդ ապրիլի 1-ից մինչև մայիսի 18-ը, կարծում եմ՝ սխալ եմ արել, քանի որ վճարումը չենք կատարել համաձայն ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել հայտում (ծրագիրը թույլ է տալիս), և կա՞ արդյոք որևէ պատասխանատվություն այդ ուղղման համար:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Կարելի՞ է արդյոք ուղղում կատարել գրանցման հայտում

  1. Սխալի դեպքում պետք է ճշգրտված հաշվետվություն տաք։ Կհիմնավորեք պարետի որոշմամբ։

  2. Շնորհակալություն բոլոր պատասխանների համար: Հարգելիներս, խոսքս այն մասին է, որ աշխատողը դիմում չի գրել իր հաշվին արձակուրդ տրամադրելու, այլ մենք աշխատավարձ չենք հաշվարկել, քանի որ պարետի որոշմամբ արգելվել է այդ գործունեությունը (հիմք ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 6 մաս), սակայն հայտում ցույց ենք տվել որպես չվճարվող արձակուրդ, և արդյո՞ք հայտում «Այս չվճարվող արձակուրդը հանձնվել է սխալմամբ» տողը նշելու դեպքում տուգանք չի կիրառվի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *