Կարի արտադրությամբ զբաղվող անձը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիդա.

Եթե կարի արտադրությամբ եմ ցանկանում զբաղվել: Ես և քույրիկս ենք աշխատելու մեր սեփական տանը՝ կարի ծառայություններ ենք առաջարկելու և անկողնային պարագաներ վաճառելու: Երևանից դուրս: Պե՞տք է ԱՁ գրանցումը, պե՞տք է ՀԴՄ սարքը և կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ հարկեր եմ վճարելու:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Կարի արտադրությամբ զբաղվող անձը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

  1. Հարգելի Լիդա, օրենքը Ձեզ հնարավորություն է տալիս գրանցվել որպես միկրոձեռնարկատեր, հետևաբար ազատվում եք հարկերից, սակայն, եթե անկանխիկ եք իրականացնելու Ձեր գործունեությունը, ապա ՀԴՄ կարիք չկա, հակառակ դեպքում պետք է: Եվ ինչպես պետք է հիմնավորեք նաև Ձեր 24 մլն դրամի չգերազանցումը:

    0
  2. Քանի որ արտադրություն է, կարող եք հիմնել ԱՁ, տալ միկրոյի հայատարարություն, ձեռք բերել ՀԴՄ, քանի որ գործելու եք կանխիկ, Ձեր քույրիկին գրանցել որպես աշխատող և ամսական վճարել 5 000 դրամ եկամտային, ամսական տալ եկամտայինի հաշվարկ։

    0
  3. Այո, կարող եք գործել միկրոյի դաշտում, բացեք ԱՁ, Ձեր քույրիկին գրանցեք որպես աշխատող, ՀԴՄ-ն պարտադիր է, աշխատողի համար ամսական վճարելու եք 5 000 դրամ եկ. հարկ, 2.5% սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային, ԱՁ-ի համար տարեկան 12 000դրամ դրոշմանիշային վճար:

    0
  4. Այո, կարող եք գործել միկրոյի համակարգում, ցանկալի է, որ ձեզնից մեկը գրանցվի որպես Ա/Ձ, եթե կանխիկ փողի հետ եք գործ ունենալու՝ ՀԴՄ սարք պետք է, քույրիկին որպես աշխատող գրանցելու դեպքում նրա համար դա կհամարվի ստաժ:

    0
  5. Այո, կարող եք աշխատել միկրոյի դաշտում։ Ձեր քույրիկին կձևակերպեք վարձու աշխատող։ Ա/Ձ բացեք և ձեռք բերեք ՀԴՄ։

    0
  6. Այո, կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Անհրաժեշտ է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառվել որպես ԱՁ:
    Կարող եք որպես ԱՁ հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով 257. հաշվետվաձևատեսակը և մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությունը տարեկան վճարել միայն 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնեք հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:
    Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական 5 000 դրամի չափով եկամտային հարկի, 2.5% սոցիալական վճարի (կատարող հանդիսանալու պարագայում), 1 000 դրամ դրոշմանիշային վճարի գումարները հաշվարկվում և պետական բյուջե են վճարվում մինչև եկամուտների վճարման (հաշվարկման) ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *