Կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով

Լուսինե.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ հիմնադիրը 2013 թվականից միաժամանակ ձեռք է բերել մեկ այլ փակ բաժնետիրական ընկերությունում 50% բաժնեմաս: Այս փաստը կարո՞ղ է ինչ որ կերպ անդրադառնալ այդ բաժնետիրական ընկերության այս կամ հարկատեսակով աշխատելու վրա, այսինքն կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով: Նշեմ, որ վերոհիշյալ ՍՊԸ-ն աշխատում է ավելացված արժեքի հարկով:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Կարո՞ղ է արդյոք այդ ՓԲԸ-ն աշխատել շրջանառության հարկով

  1. Հարգելի Լուսինե, և ՍՊԸ-ն և ՓԲԸ-ն համաձայն ԱԱՀ մասին ՀՀ օրենքի պետք է համարվեն ԱԱՀ վճարող: Այսինք երկու կազմակերպություններն էլ պետք է աշխատեն ԱԱՀ-ով:

  2. 20% և ավելի բաժնեմաս եթե կա, ապա երկու կազմակերպություններն էլ աշխատելու են ԱԱՀ-ով e-accounting շնիկ keysolutionsllc.org

  3. Հարգելի Լուսինե, “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի բ) ենթակետի համաձայն` առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը), երկու կազմակերպություններն էլ չեն կարող հանդիսանալ շրջանառության հարկ վճարող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *