Կարո՞ղ է արդյոք աշխատաժամանակի տեղեկագրում մշտապես նշվի բացակա

Արսեն Ա.

Կարո՞ղ է արդյոք նոր բացված ընկերության աշխատաժամանակի տեղեկագրում մշտապես նշվի բացակա, որպեսզի աշխատավարձ չտրվի և հարկ չվճարվի, քանի դեռ չկա գործունեություն:

1 մեկնաբանություն - “Կարո՞ղ է արդյոք աշխատաժամանակի տեղեկագրում մշտապես նշվի բացակա

  1. Բարև Ձեզ: Իմ կարծիքով տաբելում մշտապես բացակա նշանակելը աշխատավարձ և հարկ վճարելու պարտավորությունից Ձեզ չի ազատում, քանի որ հարկայինով երևում է, որ գործունեություն եք ծավալում: Եթե հաշվետու ամսում շրջանառություն չեք ունեցել, ապա հարկային պարտավորություն չի առաջանում, միայն զրոյական հաշվետվություն եք ուղարկում, բայց աշխատավարձ պետք է հաշվարկեք, վճարեք և հարկայինով ցույց տաք: Եթե գործունեություն չեք ծավալում, կարող եք ժամանակավոր դադարեցման դիմում ներկայացնել ՀՏ, ինչի արդյունքում հարկային պարտավորություններից կազատվեք:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *