Կարո՞ղ է արդյոք գուրծունեությունը դադարեցրած կազմակերպությունը ավտոմեքենա գնել

Ani.

Հարգելի հաշվապահներ, 3 հարց ունեմ: 1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա: 2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան: 3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Կարո՞ղ է արդյոք գուրծունեությունը դադարեցրած կազմակերպությունը ավտոմեքենա գնել

  1. 1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա: Ոչ, գոնե վերսկսում արեք, որ ասեք հիմնադրի կամ ինչ որ կերպ ներդրում է: 2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան: Թեկուզ գնման գործարքը հիմնադիրն էլ կարող է կատարել: 3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել: Այս հարցով Ճանապարհային ոստիկանություն դիմեք:

  2. 1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա:
    Այո կարող է, օրինակ՝ մեքենա է գնում, որ կարողանա վերսկսի գործունեությունը:
    2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան:
    Կարող է հիմնադիրը գնել ավտոմեքենան:
    3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել
    Դիմեք ՃՈ, դիմեք այդ գործունեությամբ զբաղվող լիազոր մարմին:

  3. Առանց վերսկսման հայտարարություն տալու կազմակերպության հիմնադիրը իրավունք ունի գնել ավտոմեքենա հետագայում գործունեության վերսկսման դեպքում ներդրում կատարել։

    1. Այսինքն՝ Ձեր ասելով կազմակերպության վրա չի գրվում մեքենան, այլ հիմնադիրի, և հիմնադիրը հետագայում ներդրու՞մ է կատարում որպես սեփական կապիտալ: Իսկ այս դեպքում հետո ո՞նց է փաստաթղթավորվում, ե՞րբ հիմնադիրից դառնում է կազմակերպության հիմնական միջոց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *