Կարո՞ղ է կազմակերպությունը շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով

Սոնա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել: Կարո՞ղ է ԱՁ-ն կամ առևտրային կազմակերպությունը իր ամբողջ շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով: Եթե այո, ապա հարկային ի՞նչ պարտավորություններից է ազատվում: Ավելի մանրամասն որտե՞ղ կարող եմ կարդալ: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Կարո՞ղ է կազմակերպությունը շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով

  1. Հարգելի Սոնա, առաջարկում եմ ծանոթանալ “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 23. Բարեգործական և այլ անհատույց հատկացումները

    Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

    ա) ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0,25 տոկոսի չափով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *