Կարո՞ղ է հղին չօգտվել մինչև ծննդաբերությունը տրվող արձակուրդից

Կարո՞ղ է հղին չօգտվել մինչ ծննդաբերությունը տրվող արձակուրդից և արդյո՞ք իրավունք ունի միևնույն ժամանակ պահանջել արձակուրդային, կամ ի՞նչ է արվում այդ չօգտագործված արձակուրդի հետ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Emma777
Author: Emma777

7 thoughts on “Կարո՞ղ է հղին չօգտվել մինչև ծննդաբերությունը տրվող արձակուրդից

  1. Արձակուրդից կարող է օգտվել ծննդաբերությունից հետո, որից հետո ձևակերպել մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդ:

    1. Բժիշկը նշում է, որ պարտադիր է, չի կարող անաշխատունակության թերթիկը չտալ: Ինչպե՞ս կարող եմ հակադարձել՝ հիմնավորելով:

      1. Ես հասկացել եմ հերթական չօգտագործված արձակուրդի մասը, իսկ հղիության արձակուրդը չօգտվել չեք կարող, դա նաև ժամկետի կորուստ է, դրա հիման վրա կստանաք Ձեր մայրության նպաստը, դիմացը շոգեր են դժվար կլինի Ձեզ համար դա էլ հաշվի առեք:

  2. Մայրության նպաստը տրվում է մինչ ծննդաբերության 70 օրվա և հետծննդաբերության 70 օրվա համար անաշխատունակության թերթիկի հիման վրա, որը համարվում է հիմք մայրության նպաստը հաշվարկելու համար։ Դուք չեք կարող օրենքով չօգտվել մինչ ծննդաբերությունը տրվող արձակուրդից։

  3. Ինչպես և ցանկացած տեսակի արձակուրդից, այս արձակուրդից ևս աշխատողը կարող է չօգտվել: Սակայն հղիության և ծննդաբերության արձակուրդից չօգտվելու դեպքում աշխատողը չի կարող ստանալ մայրության նպաստ:

  4. Միանշանակ չի կարող, որովհետև օրենքով սահմանված կարգով հղին պետք գնա ֆիզ. արձակուրդ.
    1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության),
    2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում,
    3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Ամենամյա արձակուրդ կարող է գնալ դեկրետից հետո։

  5. Ոչ, Դուք չեք կարող չօգտվել նախածննդյան արձակուրդից։ Դա Ձեր և Ձեր երեխայի առողջության նպատակով է տրվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *