Կարո՞ղ է գործուղման մեկնած աշխատողը գործուղումից անմիջապես հետո արձակուրդ գնալ

Արդյո՞ք կարող է գործուղման մեկնած աշխատողը գործուղումից անմիջապես վերադառնալուց հետո արձակուրդ գնալ: Եթե այո, ինչպե՞ս, եթե ոչ, ինչու՞:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Emma777
Author: Emma777

4 thoughts on “Կարո՞ղ է գործուղման մեկնած աշխատողը գործուղումից անմիջապես հետո արձակուրդ գնալ

  1. Այո, կարող է, եթե անձը ունի արձակուրդի իրավունք, միանշանակ կարող եք տրամադրել նրա արձակուրդը, գործուղումից վերադառնալը որևէ սահմանափակում չի առաջացնում արձակուրդ չտրամադրելու համար, արձակուրդ տրամադրելու կարգը կարգավորվում է կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, ինչպես նաև այլ իրավական ակտերով, կողմերի համաձայնությամբ:

  2. Կարող է գնալ արձակուրդ, եթե ներկայացրել է գործուղման վերաբերյալ հաշվետվություն և չունի ոչ մի պարտք ու պահանջ առհաշիվ տրված գումարների հետ կապված։

  3. Նման սահմանափակում չկա: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ գործուղումից վերադառնալուց առնվազն 3 օր հետո պետք է ներկայացնել հաշվետվություն: Այս պարագայում պետք է վստահ լինեք, որ ոչ մի պարտք չունեք: Նաև նշեմ, որ արձակուրդ մեկնելիս հաշվապահությունը առնվազն երեք օր առաջ պետք է փոխանցի գումարը և հիմք պետք ընդունվի Ձեր դիմումը /սա արդեն խնդիր է, եթե նախապես կարգավորված չէ այդ գործընթացը/:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *