29/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արա Ա.
Արա Ա.
15 տարի առաջ

Հարգելի Արմեն, վարձակալության պայմանագրի մեջ ընդհանրապես նշվում է, թե ով է կատարելու այդ ծախսերը: Եթե նշված է, որ կատարելու է կազմակերպությունը, ապա խնդիր չկա, հաշիվներն էլ կարող եք պահանջել կազմակերպության անունով: Հակառակ դեպքում ուղղակի փոխեք պայմանագիրը կամ համաձայնագիր կազմեք: Ամեն դեպքում, չարժի ֆիզ. անձի անունով հաշիվները ծախսը հիմնավորող փաստաթուղթ համարել:

GHG
GHG
15 տարի առաջ

Հարգել Արմեն,
Կոմունալ վճարները կարող եք հարկային առումով ծախս ճանաչել այն դեպքում, երբ կատարվել է անվանափոխում ՍՊԸ կամ ԱՁ-ի անունով:
Իսկ եթե ըստ վարձակալության պայմանագրի, սահմանված է, որ կոմունալ վճարները պետք է կատարի Վարձակալը, ապա կարող եք դա համարել որպես ֆինանսական ծախս, և ցույց տալ որպես ելք դրամարկղի գրքում:

Արմեն
Արմեն
15 տարի առաջ

Շնորհակալ եմ: Պայմանագրում նշված է, որ կոմունալ վճարները պետք է կատարի վարձակալը: Ինձ հետաքրքրում է` այս դեպքում անվանափոխումը պարտադի՞ր է, թե՞ կարող է մնալ ֆիզ. անձի անունով:

GHG
GHG
15 տարի առաջ

Իհարկե կարող է մնալ ֆիզ. անձի անունով, այդ դեպքում կհամարվի միայն ֆինանսական ծախս, այսինքն ցույց կտաք դրամարկղի ելքի օրդերով` դրամարկղի գրքում, իսկ տարեկան շահութահարկի հաշվարկման ժամանակ որպես նվազեցում (ծախս) չեք համարի: