Հագուստ արտահանելու ժամանակ

228

Արթուր.

Հարգելի հաշվապահներ,
Ապրանք (հագուստ, սպիտակեղեն) արտահանելու ժամանակ մաքսային ի՞նչ վճարներ են սահմանված, և այդ դեպքում ո՞ր հարկատեսակով պետք է հարկվի տվյալ արտադրությունը` ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Հագուստ արտահանելու ժամանակ

  1. Հարգելի Արթուր, արտահանման ժամանակ սահմանված է ԱԱՀ զրոյական դրույքաչափ, սակայն թե որ հարկային դաշտում է աշխատելու կազմակերպությունը, կախված է այլ հանգամանքներից (տես “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 4):

    0
  2. Հարգելի Կարեն, կարո՞ղ եք ասել` արտահանման դեպքում ի՞նչ մաքսային վճարներ պետք վճարել և ի՞նչ դրույքաչափերով: Մի խոսքով` ինչքա՞ն արժե նման տեսակի ապրանքի արտահանումը:

    0
    1. Հարգելի՛ Արթուր, ՀՀ–ում արտահանումը ազատված է մաքսային վճարներից (բացառությամբ մաքսավճարի), այսինքն՝ նշված ապրանքները արտահանելու համար Դուք պետք է վճարեք միայն մաքսավճար, ինչպես նաև ապրանքների մաքսային ձևակերպումների դիմաց միջնորդական ծառայության վճար։

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *