Հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը ինչպե՞ս է որոշվում ԱԱՀ-ից ազատված գործարքի համար

Անահիտ.

Հարգելի հաշվապահներ,
Եթե ձեռք բերված ապրանքները, ընդունված աշխատանքները և ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի, բացառությունների մասով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը ինչպե՞ս է որոշվում ԱԱՀ-ից ազատված գործարքի համար։ Խնդրում եմ առկայաության դեպքում նշել հոդվածը։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը ինչպե՞ս է որոշվում ԱԱՀ-ից ազատված գործարքի համար

  1. ՀՕ Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները
    Բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում`
    2) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի, երբ ԱԱՀ-ի հաշվանցումները (պակասեցումները) կատարվում են Օրենսգրքով սահմանված կարգով՝ անկախ ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները ԱԱՀ-ից ազատված գործարքներին վերագրվելու հանգամանքից:

    0
  2. Եթե կա ԱԱՀ-ից ազատված և չազատված գործարք, ապա իմ կարծիքով պետք է կատարեք առանձնացված հաշվառում, եթե հնարավոր չէ` պետք է հաշվարկեք համամասնորեն:

    0
  3. Ալլա ջան, հենց այս մասի մասին է խոսքը … բացառությամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի, երբ ԱԱՀ-ի հաշվանցումները (պակասեցումները) կատարվում են Օրենսգրքով սահմանված կարգով: Օրենսգրքի ո՞ր հոդվածով է սահմանվում:

    0
    1. Այսինքն, եթե Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերում ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին, ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումները կատարվում են։ (ՀՕ Հոդված 71. Ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) իրականացման կարգը)

      0
  4. Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները

    2) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի, երբ ԱԱՀ-ի հաշվանցումները (պակասեցումները) կատարվում են Օրենսգրքով սահմանված կարգով՝ անկախ ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները ԱԱՀ-ից ազատված գործարքներին վերագրվելու հանգամանքից.
    Այսինքն 64 -րդ հոդվածի նշված կետերով իրացումների գծով կատարված ծախսերում առանձնացված ԱԱՀ գումարները կարող են հաշվանցվել, եթե բավարարում են նշված կետերի պայմաններին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *