Հաշվապահական ձևակերպումներ

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ․
1․ հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների արտացոլում,
2․ գույքահարկի արտացոլում,
3․ հաշվարկային հաշվից կանխիկ դրամի մուտքագրում դրամարկղ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Հաշվապահական ձևակերպումներ

  1. 1)Հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների արտացոլում՝ դտ 811 կտ 5272, եթե գործատուի միջոցների հաշվին է, այսինքն երկրորդ օրվանից սկսած հինգ աշխատանքային օրվա համար, դտ 524 կտ 5272, եթե ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին է, նպաստի մնացած մասը: 2) Գույքահարկի արտացոլում՝դտ 713 կտ 5245, 3) Հաշվարկային հաշվից կանխիկ դրամի մուտքագրում դրամարկղ՝ դտ 251 կտ 252:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *