Հաշվապահի որակավորման վկայագրերի տարբերություններ

Անի.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է, թե ինչ տարբերություն կա ՀՀՖՆ, ՀՀԱԱ և ACCA հաշվապահի որակավորման վկայագրերի միջև:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Հաշվապահի որակավորման վկայագրերի տարբերություններ

  1. ACCA հաշվապահի որակավորման վկայագրով նաև դրսում կարող եք աշխատել, իսկ ՖՆ վկայագրով միայն այստեղ և որպես գլխավոր հաշվապահ:

  2. Միջազգային կազմակերպությունները ընդունում են ACCA, որի համար անգլերեն պետք է իմանալ, նաև ՀՀՖՆ: Պետական կառույցները հիմնականում ընդունում են ՀՀՖՆ, ACCA իմանալը ցանկալի է: Մասնավոր հատվածի համար 3-ը ընդունելի են, կախված է գործատուից և/կամ գլխավոր հաշվապահից։

  3. Տվյալ տեսակի վկայականների միջև տարբերությունը միայն տարբեր համակարգերին ծանոթ լինելու հետ է կապված, պարտադիր չէ, թե որ տեսակի որակավորումից Դուք ունեք, կարևորը այն է, որ հաշվապահի մասնագիտությունը նման է բժշկի մասնագիտությանը, այն մշտապես պետք է ուսումնասիրել և կուտակել մասնագիտական գիտելիքներ:

  4. Հարգելիներս,
    իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկը ձեզանից ունենա ՀՀՖՆ հաշվապահի որակավորման քննությունների խնդիրների տարբերակները լուծումներով։
    Նախապես շնորհակալ եմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *