Հաշվապահի փոխարինում

Աննա.

ՍՊԸ-ում տնօրենը կարո՞ղ է լինել նաև հաշվապահ, եթե ոչ, ապա կարո՞ղ է փոխարինել այն դեպքում, երբ հաշվապահը գնում է հետծննդյան արձակուրդի կամ դեկրետի:
Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հաշվապահի փոխարինում

  1. Բացի տնօրենից գրեթե բոլոր աշխատակիցները կարող են փոխարինել հաշվապահին, իսկ տնօրենը` ոչ:

    0
  2. Հարգելի Աննա.
    Տնօրենը կարող է համատեղել գլխավոր հաշվապահի պաշտոնը, հետևաբար կարող է նաև փոխարինել արձակուրդում գտնվող հաշվապահին։

    «Հոդված 11. Կազմակերպության ղեկավարի իրավունքները և պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում

    2. Հաշվապահական հաշվառման աշխատանքների ծավալից կախված` կազմակերպության ղեկավարն իրավունք ունի հաշվապահական հաշվառումը վարել`
    – կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով,
    – կազմակերպության աշխատակիցը համարվող հաշվապահի միջոցով,
    – հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի, իսկ կուսակցությունների, հասարակական և կրոնական կազմակերպությունների համար` նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց միջոցով,
    – անձամբ:»
    («Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք, 26.12.02, ՀՕ-515-Ն)

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *