Հաշվառում մանրածախ խանութներում

Syuzik.

Ինչպե՞ս են մանրածախ սննդի խանութներում կատարում հաշվառումը: Ինձ հետաքրքիր է նաև` ինչպես են հաշվում վաճառված ապրանքի ինքնարժեքը: Չէ՞ որ մեր մոտ լինում է միայն ՀԴՄ կտրոնները, իսկ իրականում ինչ է վաճառվել, պարզ չի: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հաշվառում մանրածախ խանութներում

  1. Հարգելի հաշվապահ, խնդրում եմ կարդացեք ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ» ստանդարտը կամ էլ կատարեք նյութական արժեքների անալիտիկ հաշվառում:

    0
  2. Հարգելի Սյուզի, հաշվապահական ծրագրերը ավտոմատ հաշվում են, իսկ դուք կարող եք հաշվել հասույթի գրքով, եթե ասենք ունեք 3 հաշիվ ապրանքագրի մուտք, ընդհանուր գումարը կազմում է 1մլն դրամ, և դրանք բաղկացած են 15 ապրանքերից, որոնք հասույթի գրքի մեջ վաճառքի գներով բազմապատկելիս և գումարելիս ստանում ենք 1,3 մլն դրամ (ընդունենք, որ ԱԱՀ վճարող չեք, սկզբնական մնացորդ չունեք և վաճառքի գներն էլ չեն փոփոխվել, և այլ ծախսեր չունեք) կստացվի, որ ձեր վերադիրը կազմում է 30 տոկոս: Եթե հաշվետու ժամանակաշրջանում մանրածախ առևտուրը կազմել է 0,52 մլն դրամ (ֆիսկալ հասույթը) նրա ինքնարժեքը կկազմի 0,4 մլն դրամ / 0,52/1,3-ի /:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *