Հաշվետվությունների հանձնում

Աննա.

Բարև բոլորին.Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում Ա/Ձ-ն աշխատում է հաստատագրված վճարով և պետք է հաշվետվություններ ներկայացնի նաև սոց.ապահովագրության և եկամտահարկի գծով:Եթե ունի 4 աշխատակից բացի այդ հաշվապահի հետ կա քաղիրավական պայմանագիր:Խնդրում եմ մանրամասնել տրվելիք հաշվետվությունների մասին և տալ համապատասխան տեղեկատվություն:Նախապես շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Հաշվետվությունների հանձնում

  1. Բարև Ձեզ, Աննա։ Հարցը անհասկանալի է։ Կարող եմ ասել, որ հաստատագրված վճարը, Ա/Ձ-ների համար փոխարինում է ԱԱՀ-ին և եկամտահարկին։ Պառտադիր սոց. վճարների հաշվետվությունները պետք է ներկայացնել ամպայման։ Ինչ վերաբերումա եկամտահարկի և ԱԱՀ-ի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելուն, ապա խորհուրդ կտամ ծանոթանաս ՀՀ Հաստատագրված վճարների մասին օրենքին, հատկապես, այդ օրենքի 15 հոդվածին։

    0
  2. Անկախ այն համնգամանքից, որ հաստատագրված վճարը փոխարինում է եկամտահարկը միևնույն է դուք եթե ունք վարձու աշխատող պետքե և եկամտահարկ պահեք ու փոխանցեք պետ բյուջե և եկամտահարկի հաշվետվություն ներկայացնեք

    0
  3. Շնորհակալ եմ.Իսկ եթե կազմակերպությունն ունի 4 աշխատող ապա այդ դեպքում արդյոթ պետք է հաշվետվություն ներկայացնի ամեն ամիս թե արդեն ամեն եռամսյակ

    0
  4. Հարգելի Աննա,4 (մինչև 5) աշխատողի համար եկամտահարկի և սոցի հաշվետվությունները ներկայացնում եք յուր.եռամսյակը մեկ:

    0
  5. Աննա ջան ամեն եռամսյակ ներկայացնում եք եկամտահարկի հաշվետվություն և սոցի, եթե ձեր աշխատողների քնակը չի գերազանցում 5 հոգին: 5 հոգին վերաբերվում է միայն սոցի հաշվետվությանը:

    0
  6. Բարև ձեզ
    Աննա ջան, եթե Ա/Ձ-ն աշխատում է հաստատագրված վճարով,նայած ինչ ոլորտում: Օրինակ` ավտոտեխսպասարկման կայանների գործունեության համար հաստատագրված վճար վճարողները ներկայացնում են ամսեկան հաշվետվություն – ավտոտեխսպասարկման կայանների գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ցուցանիշների սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություն: իսկ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար`եռամսյակային հաշվետվություն -հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գորրծունեության սահմանային չափի ցուցանիշների մասին: Գրեք ինչ ոլորտում եք աշխատում:
    Ներկայացնում եք նաև Պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվություն և Եկամտահարկի հաշվարկ նույնպես եռամսյակի ընթացքում:
    Իսկ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի համար – այն նույնպես կարտացոլվի եկամտահարկի հաշվետվության մեջ հաշվարկի 10-րդ տողի համապատասխան սյունակում:Օրինակ եթե աշխատավարձը 70.000դրամ է
    հարկվող եկամուտը կկազմի`
    50.000-30.000 = 20.000
    Եկամտահարկը`20.000*10%=2.000
    Սոց.վճարը միայն գործատուի համար է հաշվարկվում:Քաղաքացու նկատմամբ անհատական սոց.վճարի`3 %-ի,պարտավորություն չի առաջանում:
    ճիշտն ասած իմաստը չեմ հասկանում, երևի եռամսյակը մեկ եք աշխատավարձ տալիս հաշվապահին,բայց միևնույնն է, եթե նա մեկ այլ տեղ էլ է աշխատում ապա աշխատանքային պայմանագրում թող նշի համատեղության կարգով և այդպես ձեր համար ավելի հեշտ և ավելի պարզ կլինի: Իհարկե սա իմ կարծիքն է:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *