27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Արման
Արման
15 տարի առաջ

Այդ դադարեցված ամիսների համար էլ տնօրենի համար պիտի հաշվարկվի աշխատավարձ սահմանված չափով:

LYLY
LYLY
15 տարի առաջ

Հարգելի Ֆլորա, Ձեր կազմակերպությունը, ես ինչքան հասկացա, դադարեցրել է իր աշխատանքը, բայց տնօրենը որպես աշխատող աշխատանքից չի ազատվել և պետ. ռեգիստրով նույնպես չի ազատվել: Այդ դեպքում Դուք պարտավոր էիք տնօրենի աշխատավարձը գրանցեիք և ցույց տաիք հաշվետվություններում` վճարելով համապատասխան սոց. ապ. վճարներ: Նվազագույն ցույց տալով` իհարկե սխալ եք արել աշխատանքայինի մասով, քանի որ կարծում եմ` չեք հիմնավորել Ձեր հաշվապահությունում տնօրենի աշխատավարձի նվազեցման պատճառը: Հարցերի դեպքում գրեք մեզ h.accntnt շնիկ gmail.com կամ զանգեք 095-455503:

Անահիտ Հ.
Անահիտ Հ.
15 տարի առաջ

Պետք էր տնօրենին էլ ազատել աշխատանքից և միայն մարտի համար եկամուտ ցույց տալ, որովհետև նախորդ երկու ամիսներին գործունեության դադարեցում է եղել:

MERIKO
MERIKO
15 տարի առաջ

Անհանգստանալու խնդիր չկա: Քանի որ արդեն ներկայացրել եք մինիմալ աշխատավարձով հաշվետվություն, ուրեմն տնօրենի աշխատանքային պայմանագրի մեջ կատարեք փոփոխություն աշխատավարձի մասով այդ դադարեցված ամիսների համար, և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում:

Sona
Sona
15 տարի առաջ

Կարող էիք տնօրենին չվճարվող արձակուրդ ուղղարկել, օրենքը թույլ է տալիս տարվա ընթացքում 2 ամիս չվճարվող արձակուրդ գնալ: Պետք է տնօրենի կողմից դիմում գրվեր հիմնադիրին ու վերջ:

Ֆլորա
Ֆլորա
15 տարի առաջ

Հարգելի Սոնա, իսկ եթե տնօրենը տվյալ կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ և կես դրույքով, նույնպե՞ս կարող էր արձակուրդ գնալ, թե՞ տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել միայն հիմնական աշխատավայրում տրամադրվող արձակուրդի հետ միաժամանակ: