Հաշվետվությունների հանձնում

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, տնօրենը հունվարին դիմում է ներկայացրել գործունեության դադարեցման վերաբերյալ, մարտին նորից վերսկսել: Եկամտահարկի և սոցի հաշվետվությունները չէին վերցնում` պահանջելով աշխատավարձ ցույց տամ, ես էլ ստիպված, որպեսզի հաշվետվությունս վերցնեն վարչական չունենալու համար, հունվար և փետրվար ամիսներին տնօրենի համար եկամուտ եմ ցույց տվել նվազագույն աշխատավարձի չափով, չնայած որ նրա աշխատավարձը սահմանված էր 80000 դրամ և չնայած այն, որ այդ ամիսներին դադարեցված է եղել գործունեությունը: Համոզված եմ, որ սխալ եմ արել, խնդրում եմ, խորհուրդ տվեք` ինչ անեմ, ես սկսնակ եմ:
Անչափ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Հաշվետվությունների հանձնում

  1. Այդ դադարեցված ամիսների համար էլ տնօրենի համար պիտի հաշվարկվի աշխատավարձ սահմանված չափով:

    0
  2. Հարգելի Ֆլորա, Ձեր կազմակերպությունը, ես ինչքան հասկացա, դադարեցրել է իր աշխատանքը, բայց տնօրենը որպես աշխատող աշխատանքից չի ազատվել և պետ. ռեգիստրով նույնպես չի ազատվել: Այդ դեպքում Դուք պարտավոր էիք տնօրենի աշխատավարձը գրանցեիք և ցույց տաիք հաշվետվություններում` վճարելով համապատասխան սոց. ապ. վճարներ: Նվազագույն ցույց տալով` իհարկե սխալ եք արել աշխատանքայինի մասով, քանի որ կարծում եմ` չեք հիմնավորել Ձեր հաշվապահությունում տնօրենի աշխատավարձի նվազեցման պատճառը: Հարցերի դեպքում գրեք մեզ h.accntnt շնիկ gmail.com կամ զանգեք 095-455503:

    0
  3. Պետք էր տնօրենին էլ ազատել աշխատանքից և միայն մարտի համար եկամուտ ցույց տալ, որովհետև նախորդ երկու ամիսներին գործունեության դադարեցում է եղել:

    0
  4. Անհանգստանալու խնդիր չկա: Քանի որ արդեն ներկայացրել եք մինիմալ աշխատավարձով հաշվետվություն, ուրեմն տնօրենի աշխատանքային պայմանագրի մեջ կատարեք փոփոխություն աշխատավարձի մասով այդ դադարեցված ամիսների համար, և ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում:

    0
  5. Կարող էիք տնօրենին չվճարվող արձակուրդ ուղղարկել, օրենքը թույլ է տալիս տարվա ընթացքում 2 ամիս չվճարվող արձակուրդ գնալ: Պետք է տնօրենի կողմից դիմում գրվեր հիմնադիրին ու վերջ:

    0
  6. Հարգելի Սոնա, իսկ եթե տնօրենը տվյալ կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ և կես դրույքով, նույնպե՞ս կարող էր արձակուրդ գնալ, թե՞ տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել միայն հիմնական աշխատավայրում տրամադրվող արձակուրդի հետ միաժամանակ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *