Հաշվի դուրս գրում միկրոյի դեպքում

Մարի․

Բարրև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք․ մարզում աշխատող ԱՁ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով` խաղալիքներ, ծննդյան տոնի պարագաներ, գրենական պիտույքներ, համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, կարո՞ղ է արդյոք ֆակտուրա դուրս գրել: Թե՞ պետք է հարկայիրն դաշտը փոխի, օրինակ՝ շրջ հարկով աշխատի, որ կարողանա ֆակտուրայով ապրանք վաճառել, օրինակ, դպրոցներին:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
3 տարի առաջ

կարող էք այո հաշիվ վավերագիր դուրս գրել,սակայն կանցնեք շրջհարկի դաշտ:

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

ՀՕ Հոդված 267.

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները 5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`      կետ 10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

Zoya
Zoya
3 տարի առաջ

Մանրածախ առևտրով զբաղվող միկրոձեռնարկատիրությամ սուբյեկտը չի կարող հաշիվ դուրս գրել անմիջապես կանցնեք ԱԱՀ-ի դաշտ իսկ շրջ. հարկի դեպքում խնդիր չկա կարող եք: