Հաստիքների կրճատման հետևանքով աշխատակիցը ազատվել է աշխատանքից

Լիանա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե հաստիքների կրճատման հետևանքով աշխատակիցը ազատվել է աշխատանքից, և նրան պատշաճ ծանուցվել է ազատման մասին երկու ամիս առաջ, ծանուցագիրը ստացել և ստորագրել է ինքը անձամբ, կատարվել է վերջնահաշվարկ աշխատակցի հետ: Երկուսուկես ամիս անց նա պնդում է, որ հղի է և ապօրինի է ազատվել աշխատանքից, բայց նա հղիությունը փաստող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել այդ երկու ամսվա ընթացքում և փորձում է դատական կարգով այդ հարցը լուծել: Արդյո՞ք հնարավոր է վերականգնել, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

2+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Հաստիքների կրճատման հետևանքով աշխատակիցը ազատվել է աշխատանքից

  1. Ըստ ԱՕ 114-րդ հոդվածի 1-ին մասի՝
    1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է` 2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:
    Իսկ ըստ 113-րդ հոդվածի 3-րդ մասի՝
    3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:
    Ձեր դեպքը 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն է, իսկ հղիության համար բժիշկի տեղեկանք է պետք՝ կանանց կոնսուլտացիայում հաշվառման հիման վրա: Դեռևս այսքանը կարող եմ ասել:

    0
  2. Քանի որ համաձայն աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից։
    Իսկ Ձեր պարագայում, քանի որ տեղեկանք չեք ունեցել, Դուք ոչ մի խնդիր չունեք։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *