Հարկերի վճարման պարտավորություններ

Liana.

Կազմակերպությունը(1) մեկ այլ Կազմակերպության(2) հետ տարածքի վարձակալության պայմանագիր է կնքում, այս պարագայում ո՞վ է ստանձնում հարկ վճարելու պարտավորությունը: Եվ, եթե պայմանագրով համաձայնեցվում է, որ 2-րդ կազմակերպությունն է ստանձնում վճարելու պարտավորությունը, արդյո՞ք 1 կազմակերպությունը պե՞տք է հաշվարկը ներկայացնի եկամտային հարկի հաշվարկում:

Կիսվել՝

4 մեկնաբանություն - “Հարկերի վճարման պարտավորություններ

  1. Երկու կազմակերպությունն էլ պարտավորվում են իրենց չափով վճարել հարկը, բայց կարող է նաև երկու կազմակերպությունների միջև լինել պայմանագիր, որով միայն մի կազմակերպությունը պետք է վճարի հարկը (նման բան հազվադեպ է լինում):

  2. Հարգելի Լիանա, եկամտային հարկի պարտավորություն տվյալ գործարքի մասով չի առաջանում ոչ մի կողմի մոտ: Մի շփոթեք ֆիզ. անձի հետ կնքված վարձակալության պայմանագրի հետ:

    Հարկային պարտավորություններ կառաջանան միայն վարձատու կազմակերպության մոտ, և այստեղ հնարավոր չէ համաձայնեցնել, որ հարկերը վճարի վարձակալ կազմակերպությունը: Վարձակալի համար վարձավճարը կդիտվի որպես ծախս:

  3. Ներեցեք, այսինքն պայմանագրում ավելո՞րդ է նշել, թե որ կազմակերպությունն է վճարելու առաջացած հարկը:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *