27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար սկսած առաջին աշխատանքային օրվանից մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
Վարձու աշխատողին մայրության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր օրացուցային օրերի համար:
Եթե սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Բարև Ձեզ։ Անաշխատունակության նպաստը հաշվարկվում է աշխատանքային օրերով, եթե կան տոն օրեր, դրանք նույնպես ներառվում են հաշվարկում։ Օրենքի փոփոխությունից հետո հոդվածի այդ կետերը վերաբերում են նաև անաշխատունակության նպաստներին, եթե միջինը հիսուն տոկոսից պակաս է, վերցնում ենք հիսուն տոկոսը։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է աշխատանքային օրերով: 

Մելինե
Մելինե
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ 6-րդ կետում որ գրված է՝ մայրության բառը հանում ենք, դա ինչպե՞ս է լինում:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ
Ի պատասխան  Մելինե

Այսինքն՝ այսուհետ այդ կետը վերաբերում է նաև անաշխատունակության նպաստներին։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Մելինե

Այսինքն՝ այսուհետ օրենքի այդ մասը վերաբերելու է այդ օրենքով սահմանված նպաստներին:

Արա
Արա
5 տարի առաջ

Առաջին հարցին կպատասխանեմ, որ անաշխատունակության նպաստը հաշվարկելիս` այն հաշվարկվում է օրացույցային օրերով, միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 30.4
Երկրորդ հարցին կպատասխանեմ, որ եթե  մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա վերցնում ենք հիսուն տոկոսը,որից պակաս չպետք է լինի ոչ մի դեպքում, նույնիսկ անկախ այն հանգամանքից թե ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող է, թե միկրոձեռնարկատիրության սուբեկտ։

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ
Ի պատասխան  Արա

Անաշխատունակության նպաստը հաշվարկվում է աշխատանքային օրերով, իսկ միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21/25-ի (հնգօրյա/վեցօրյա)։