ՀԾ ծրագրում ձևակերպում կատարելու վերաբերյալ

Արամ.

Բարի երեկո: Հարցս հետևյալն է: ՀԾ ծրագրով, եթե հաշիվ ապրանքագիր փաստաթղթով միայն ձևակերպեմ հասույթը՝ 221 611, և հետո տարվա վերջին օրով ամբողջ տարվա համար ծախսագրում անեմ մեկ պահեստի ելքի օրդերով՝ դա ճի՞շտ կլինի:

Կիսվել՝

6 մեկնաբանություն - “ՀԾ ծրագրում ձևակերպում կատարելու վերաբերյալ

  1. Ճիշտ կլինի, որ վարչական ծախսերը, իրացման ծախսերը, արտադրական ծախսերը և այլն արտացոլվեն իրենց համապատասխան ծախսային հաշիվներում:

  2. Լավ կլինի չկուտակեք ամբողջը տարվա վերջի վրա և ամեն գործարքի առանձին ձևակերպումները տաք:

  3. Ամեն մի հաշիվ ապրանքագիրը գործառնությունը ձևակերպելիս պետք է բացի եկամտի տողը լրացնելիս նաև պետք է ինքնարժեքով ծախսը նույնպես ձևակերպել, այսինքն՝ դտ 221 կտ 611, դտ 711 կտ 211

  4. Ալլա ջան, այսինքն՝ էդպես անելով տարվա վերջ արդեն ծախսագրման կարիք չի՞ լինի:

    1. Ինքնարժեքի գծով՝ այո, բայց կունենաք նաև վարչական ծախսեր, օրինակ՝ աշխատավարձի գծով , որը ևս ամսական է հաշվարկվում, եթե ունեք այլ ծախսեր, կարող եք ձևակերպումները տալ ամսական, օրինակ վարձավճար, կոմունալ ծախսեր, գրասենյակային ծախսեր, ֆինանսական ծախսեր, վերջում կմնա միայն ամորտիզացիոն մասհանումները, որը կարող եք անել տարեկան կտրվածքով, տարվա վերջում:

  5. Ճիշտ կլինի ամեն վաճառքի ժամանակ ձևակերպեք և’ հասույթը, և’ ինքնարժեքը, քանի որ երբ պաշարները վաճառվում են, դրանց հաշվեկշռային արժեքը պետք է ճանաչվի որպես ծախս այն ժամանակաշրջանում, երբ ճանաչվում է դրանց հետ կապված հասույթը:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *