ՀԿ-ի գործունեության հետ կապված

Բարև Ձեզ, ՀԿ-ն ուզում է ապրանքներ ձեռք բերի, արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա իր ՀՎՀՀ-ն նշված լինլու դեպքում կարող է ծախս ճանաչել:

Մեկ հարց ևս, եթե ՀԿ-ին կանխիկ դրամ պետք է միայն ապրանքների դիմաց վճարելու համար, դրամարկղային գիրք վարելուց բացի անհրաժեշտ է արդյո՞ք ունենալ հսկիչ դրամարկղային մեքենա /վերապատրաստումից ստացված եկամուտները միայն փոխանցում է կատարվում/:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Meri
Author: Meri

4 thoughts on “ՀԿ-ի գործունեության հետ կապված

  1. Այո, անպայման ձեռք բերման ՀԴՄ-ի վրա ասեք թող նշեն Ձեր ՀՎՀՀ-ն, որ կարողանաք ծախս ճանաչել: Եթե կանխիկով հասույթ չեք ընդունում, ողջամիտ է, կարող էիք ՀԴՄ չունենալ, սակայն օրենքով է սահմանվել, որ անձանց ծառայությունների մատուցման դեպքում այն պետք է ունենալ:

    0
  2. Եթե ՀԴՄ-ի վրա Ձեր ՀՎՀՀ-ն նշված է՝ այո, կարող եք ծախսագրել:
    Ապրանքների դիմաց, եթե վճարումը կատարվում է փոխանցումով այդ դեպքում հդմ-ը ունենալը պարտադիր չէ:

    0
  3. Ոչ կանխիկ գործարքների համար ՀԴՄ պետք չի, իսկ գնումների դեպքում անհրաժեշտ է, որ Ձեր ՀՎՀՀ-ն նշված լինի ծախսագրելու համար։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *